Արցախի Կարգավիճակի Խնդիրը 44-Օրեայ Պատերազմից Յետոյ Եւ Ազրպէյճանի Դիրքորոշումը
ԼԻԱՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ Արցախեան առաջին պատերազմում հայկական կողմի յաղթանակից յետոյ` զինադադարի հաստատման հէնց սկզբից, համաշխարհային ուժային կենտրոնները` Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը, հակամարտութիւնը սառեցնելու համաձայնութեան եկան ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում` դրանում ներառելով նաեւ Ֆրանսային որպէս եւրոպական շահերի ներկայացուցիչ: Սակայն ոչ մի հակամարտութիւն յարատեւ չէ, եւ երկար տարիներ Ազրպէյճանի իշխանութիւնները պատրաստւում էին արցախեան հիմնախնդրի ռազմական լուծմանը` մշտապէս ճնշում գործադրելով Հայաստանի վրայ, սահմանագծի ողջ...




















