Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Կարգավիճակի Խնդիրը 44-Օրեայ Պատերազմից Յետոյ Եւ Ազրպէյճանի Դիրքորոշումը

Հոկտեմբեր 8, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԼԻԱՆԱ ՊԵՏՐՈՍԵԱՆ

Արցախեան առաջին պատերազմում հայկական կողմի յաղթանակից յետոյ` զինադադարի հաստատման հէնց սկզբից, համաշխարհային ուժային կենտրոնները` Միացեալ Նահանգները եւ Ռուսաստանը, հակամարտութիւնը սառեցնելու համաձայնութեան եկան ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում` դրանում ներառելով նաեւ Ֆրանսային որպէս եւրոպական շահերի ներկայացուցիչ:

Սակայն ոչ մի հակամարտութիւն յարատեւ չէ, եւ երկար տարիներ Ազրպէյճանի իշխանութիւնները պատրաստւում էին արցախեան հիմնախնդրի ռազմական լուծմանը` մշտապէս ճնշում գործադրելով Հայաստանի վրայ, սահմանագծի ողջ երկայնքով պահպանելով ռազմական լարուածութիւնը: Այդ լարուածութեան մակարդակը տարէցտարի աճում էր: Օգտուելով Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ (2018 թ.) տիրող ներքաղաքական լարուածութիւնից եւ արտաքին քաղաքական դաշտում գործող իշխանութիւնների թերացումներից` Ազրպէյճանը 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր պատերազմ սանձազերծեց Հայաստանի եւ Արցախի դէմ, ինչի hետեւանքով Արցախի հայկական տարածքների բռնազաւթմամբ հակամարտութիւնն այլ փուլ թեւակոխեց, իսկ Ռուսաստանը Արցախում խաղաղապահ ուժեր տեղակայեց:

44-օրեայ պատերազմից յետոյ Արցախի անկախութեան եւ կարգավիճակի հարցը նոր մարտահրաւէրների առջեւ կանգնեցրեց հայութեանը: Պատերազմը եւ 2020 թ. նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթը յանգեցրին մօտ երեք տասնամեակ հայկական ուժերի վերահսկողութեան տակ եղած 7 շրջանների յանձնմանը, ԼՂԻՄ-ին մաս կազմող Հադրութի ու Շուշիի կորստին, ռուս խաղաղապահների տեղակայմանը, Արցախի աւելի քան 70 տոկոսի` Ազրպէյճանի վերահսկողութեան տակ անցմանը, բնակչութեան տեղահանութիւնների, հազարաւոր զոհերի ու վիրաւորների եւ մեծ անորոշութեան ու բազմաթիւ հարցերի: Այն հնարաւորութիւններն ու առաւելութիւնները, որոնք հայկական կողմին թոյլ էին տալիս անկախութեան պահանջներ ներկայացնել, իսկ Պաքուն էլ պատրաստ էր բանակցելու մինչեւ 2020 թ., ըստ էութեան, այլեւս գոյութիւն չունեն:

Փաստօրէն 44-օրեայ պատերազմը արմատապէս փոխեց իրավիճակը Հարաւային Կովկասում: Ազրպէյճանի դիրքերն ամրապնդուեցին, Հայաստանի դիրքերը թուլացան, Թուրքիայի ազդեցութիւնը տարածաշրջանում զգալիօրէն աճեց, եւ ընդլայնուեց նրա ռազմական ներկայութիւնն Ազրպէյճանի տարածքում: Միաժամանակ թուրք զինուորականներին հակամարտութեան գօտում խաղաղապահ զօրամիաւորումի կարգավիճակ չտրուեց, ինչպէս ակնկալում էին Անգարան եւ Պաքուն, այլ սահմանափակուեց հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի դիտորդների գործառոյթներով միայն, որը տեղակայուած է Ազրպէյճանի կողմից բռնազաւթուած Ակնայի (Աղտամ) շրջանում:

Ըստ էութեան, 44-օրեայ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ իրավիճակի վրայ ազդելու ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի եւ ԵԱՀԿ Մինսքի խմբի փաստացի անկարողութեան պայմաններում յստակօրէն ընդգծուեց պետութիւնների ղեկավարների մակարդակով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ եռակողմ երկխօսութեան ձեւաչափի հաստատումը:

Յատկանշական է, որ նախորդ տարուայ դեկտեմբերին ՌԴ նախագահ Վ. Փութինը յայտարարեց, որ Արցախի կարգավիճակը պէտք է անփոփոխ մնայ մինչեւ հակամարտութեան վերջնական կարգաւորումը, իսկ արդէն վերջին շրջանի ելոյթներում նախագահը նշում է, որ հակամարտութիւնը տարածաշրջանում ոչ թէ լուծուած է, այլ` դադարեցուած: Այսինքն ստացւում է, որ հայ-ազրպէյճանական հակամարտութիւնը, ինչպէս 90-ականներին, այնպէս էլ այժմ ուղղակի ռազմական գործողութիւններից տեղափոխուել է դիւանագիտական հարթակ (յամենայն դէպս դա այդպէս են ընկալում համաշխարհային ուժային կենտրոնները եւ յատկապէս տարածաշրջանային գլխաւոր խաղացողներից մէկը` Ռուսաստանը): Սակայն Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը պնդում է, որ արցախեան հակամարտութիւնը գտել է իր լուծումը:

Աւելի՛ն. նա սպառնում է չխօսել դրա շարունակուելու մասին, քանի որ «Դա սխալ եւ վտանգաւոր ճանապարհ է»: Աւելի վաղ` մայիսին, Ի. Ալիեւը յայտարարել էր, որ կարգավիճակի հարցն անտեղի է:

Ռուսաստանի եւ Ազրպէյճանի նախագահների խօսքերի միջեւ ակնյայտ անհամապատասխանութիւն կայ, աւելի՛ն, ստացւում է, որ Վ. Փութինը գնում է «սխալ եւ վտանգաւոր ճանապարհով», քանի որ, նրա խօսքերով, հակամարտութիւնը միայն դադարեցուել է եւ չի լուծուել, իսկ կարգավիճակի հարցը դեռ որոշուած չէ:

Ֆրանսական կողմը իր հերթին վերջին շրջանում աշխուժացել է Անդրկովկասեան տարածաշրջանում: Երեւանում Ֆրանսայի դեսպանը բացայայտօրէն մատնանշել է, որ արցախեան հակամարտութեան կարգաւորումը հնարաւոր է միայն Արցախի կարգավիճակի որոշումից յետոյ: Ստացւում է, որ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահները չեն բացառում, այսպէս կոչուած, Արցախի Հանրապետութեան կարգավիճակի քննարկումը: Ֆրանսան բարձրաձայն խօսում է այս մասին, Ռուսաստանն ակնարկում է, իսկ Միացեալ Նահանգներն առայժմ լռում են, բայց հաւանաբար հակուած են նրան, որ կարգավիճակի խնդիրը դեռ արդիական է:

2021 թ. յունիսի վերջին Երեւանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մատնանշեց, որ ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը շարունակում է գործել, եւ այն խնդիրները, որոնք ներառուած են համանախագահների ձեւաչափի օրակարգում, պահպանւում են: Յուլիսի սկզբին Փարիզի նախաձեռնութեամբ Է. Մաքրոնը եւ Վ. Փութինը հեռախօսազրոյց ունեցան, որի ընթացքում երկու կողմերն էլ «պատրաստակամութիւն յայտնեցին համակարգելու Արցախի հակամարտութեան կարգաւորումը տարբեր տեսակէտներով, այդ թւում` ԵԱՀԿ Մինսքի խմբի միջոցով»:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ անդամ Միացեալ Նահանգներին, ապա վերջերս ԱՄՆ արտաքին գործերի նախարար Էնթոնի Պլինքընը հեռախօսազրոյցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի հետ, որոնց ընթացքում ամերիկացի դիւանագէտն ընդգծել է, որ Ուաշինկթընը «սատարում է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների կողմից իրականացուող գործընթացը, որն ուղղուած է արցախեան հակամարտութեան կայուն քաղաքական կարգաւորմանը», եւ Հայաստանին ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում կառուցողական համագործակցութեան» կոչ արել: Իսկ արդէն օրեր առաջ Սիւնիքի մարզ այցելած Հայաստանում Միացեալ Նահանգների դեսպան Լին Թրէյսին յայտարարել է, որ` «Վերջին պատերազմի հետեւանքները յաղթահարուած չեն, հակամարտութիւնը կարգաւորուած չէ, քանի որ դեռեւս որոշուած չէ Արցախի կարգավիճակի հարցը», ինչն էլ նշանակում է, որ Միացեալ Նահանգներ եւս ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում շարունակելու է իր գործունէութիւնը` իրավիճակի մագլցումի դէմ, միջադէպերի բացառման, պատերազմի հետեւանքների վերացման եւ Արցախի կարգավիճակի վերջնական կարգաւորման անհրաժեշտութիւնից ելնելով:

Յատկանշական է, որ Միացեալ Նահանգներու նախագահ Ճօ Պայտընը դեռ չէր ստանձնել Սպիտակ տան տիրոջ լիազօրութիւնները, երբ որոշւում էր Արցախի ճակատագիրը: Ուաշինկըթնը 44-օրեայ պատերազմի արդիւնքների ամփոփման մէջ եթէ ոչ զերոյական, ապա երկրորդական դերակատարութիւն ունեցաւ, ուստի Միացեալ Նահանգները կարող էին բաւարարուել ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ մնալով, սակայն պէտք չէ մոռանալ Ճ. Պայտընի` Է. Մաքրոնից ոչ պակաս «հայամէտ» լինելու մասին: Ճ. Պայտընը աւելի քան տասը տարի աշխատել է Միացեալ Նահանգների Քոնկրեսի հայկական հարցերի յանձնաժողովում, իսկ վերջերս 1915 թ. արիւնալի իրադարձութիւններն անուանել է «Հայոց ցեղասպանութիւն»: Հայկական լոպպիի հետ որպէս քոնկրեսական աշխատելիս Ճ. Պայտընը պաշտպանել է Ազրպէյճանին յատկացուող օգնութիւնը դադարեցնելու մասին «ազատութեան աջակցութեան աքթի» 907-րդ յօդուածը եւ Արցախեան երկրորդ պատերազմի ժամանակ պահանջել այն ուժի մէջ պահել: Սպիտակ տան ղեկավարն անգամ քննադատել է Տոնալտ Թրամփին` 44-օրեայ պատերազմի ընթացքում  կրաւորական լինելու համար, եւ Թուրքիային մեղադրել հակամարտութիւնը «թէժացնելու» մէջ:

Այսպիսով, ԵԱՀԿ Մինսքի խմբի երեք համանախագահների համար Արցախի կարգավիճակի հարցը բաց է, եւ նրանց դիրքորոշումը հակասում է Ի. Ալիեւի յայտարարութիւններին (վերջինս կարող է յոյսը դնել միայն Թուրքիայի վրայ, որը լիովին պաշտպանում է Ազրպէյճանի քաղաքական գիծը): Ի դէպ, այն բանից յետոյ, երբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսայի, այսինքն` ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների դեսպանները մերժեցին Ազրպէյճանի կառավարութեան հրաւէրը` այցելելու Շուշի, բուռն քննադատութեան արժանացան ազրպէյճանական իշխանութիւնների կողմից: Պէտք է ընդգծել, որ մերժումն ինքնին հասկանալի է` հաշուի առնելով չէզոքութիւն պահպանելու համանախագահների պարտաւորութիւնը: Այլ բան է, որ դա առաջացրեց Ազրպէյճանի զայրոյթը, որը նախկինում համանախագահներին (շատ յաճախ` Ռուսաստանին) մեղադրում էր կողմնակալութեան եւ հայանպաստ դիրքորոշման մէջ:

Ընդհանուր առմամբ իրավիճակը ցոյց է տալիս, որ տարածաշրջանի հիմնական դերակատարները ոչ միայն դէմ են յետպատերազմեան շրջանում ԵԱՀԿ Մինսքի խմբի լուծարմանը, այլեւ աջակցում են նման ձեւաչափի վերակենդանացմանը: Իրադարձութիւնների տրամաբանութիւնը յուշում է, որ Մոսկուան մտադիր չէ այս դէպքում մենակ գործել, այլ համաձայն է ներգրաւել այլ դերակատարների եւս:

Ի. Ալիեւն իր ելոյթներից մէկում նշել է, որ պատերազմի ժամանակաշրջանն անցեալում է, սակայն Ազրպէյճանը ամէն րոպէ պէտք է պատրաստ լինի պատերազմի: Անհասկանալի է, թէ ո՞ւմ դէմ է Ազրպէյճանը մտադիր պատերազմել եւ ինչի համար, եթէ Ռուսաստանը, Միացեալ Նահանգներն ու Ֆրանսան յստակ նշել են, որ առճակատում չի լինի, ԵԱՀԿ Մինսքի խումբը շարունակում է մնալ տարածաշրջանի քաղաքական դաշտում, եւ Արցախի կարգավիճակը պէտք է յստակեցուի: Այդ դէպքում ինչո՞վ է պայմանաւորուած Ի. Ալիեւի դիւանագիտական նման կտրուկ հռետորաբանութիւնը: Թուրքիայի եւ Ազրպէյճանի ջանքերը բաւարար չեն ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահող երկրներին հակազդելու համար, եթէ նրանք Արցախի հարցում միասնական մօտեցում ցուցաբերեն: Պատերազմ չի լինի, ինչը նշանակում է, որ դիւանագիտական դաշտում խստացումներ կը լինեն: Օրինակ` կարող է դրուել Արցախի Հանրապետութեան (ԱՀ) ճանաչման հարցը: Արդեօք սա ձեռնտու՞ է պաշտօնական Պաքուին, որը նախկինում խօսում էր շատ աւելի մեղմ եւ դիւանագիտական լեզուով:

Եթէ Պաքուն չմեղմացնի իր կոշտ հռետորաբանութիւնը, ապա դա նրա փոխարէն կանէն ուրիշները, առաջին հերթին` Մինսքի խմբի երկրները: Սա նման է այն արտայայտութեանը, թէ «Դուք կարող էք պատերազմը յաղթել ռազմի դաշտում եւ պարտուել այն դիւանագիտական սեղանների շուրջ»: Այս պարագայում Ազրպէյճանը մարտահրաւէր է նետում համաշխարհային դիւանագիտութեանը` ըստ էութեան խոչընդոտելով ԵԱՀԿ Մինսքի խմբի աշխատանքների վերսկսումը, մինչդեռ Երեւանը պատրաստ է հետեւելու համանախագահ երկրների յայտարարութեանը, որը կողմերին կոչ էր անում առաջին իսկ հնարաւորութեան դէպքում վերսկսելու բարձր մակարդակի հանդիպումները միջնորդ երկրների հովանու ներքոյ: Բայց միթէ՞ դա հնարաւոր է: Նախ նշենք, որ Ռուսաստանի դիրքորոշումը «ստեղծագործական» է (չմոռանանք, թէ ինչպէ՛ս 44-օրեայ պատերազմից յետոյ վերջինս կարողացաւ միայնակ իրականացնել միջնորդական դերակատարութիւնը): Միաժամանակ պէտք չէ բացառել Արցախի հարցով ԵԱՀԿ Մինսքի խմբի ձեւաչափի փոփոխման հնարաւորութիւնը` հաշուի առնելով, որ ԱՄՆ-ի եւ Ֆրանսայի քաղաքական միջոցներն այդ ուղղութեամբ դեռ չեն սպառուել: Ակնյայտ է, որ Մինսքի խումբը եւ նրա համանախագահները պէտք է նպաստեն հակամարտութեան երկարաժամկէտ եւ կայուն կարգաւորման բանակցութիւններին: Հետեւաբար ինչպէ՞ս եւ ի՞նչ պարագայում ԵԱՀԿ Մինսքի խումբը կարող է վերսկսել Արցախի հակամարտութեան կարգաւորման միջնորդական առաքելութիւնը այն պայմաններում, երբ, ըստ ռուս փորձագէտ Սերգեյ Մարքետոնովի, «հին սթաթուս քուոն արմատապէս կոտրուած է, բայց նորը դեռ չի կայացել», իսկ դրա ձեւաւորումը տեղի է ունենում «տրամաթիք պայմաններում»:

Ինչպէս տեսնում ենք, խաղն ընթանում է հեռահար տիրոյթով, ինչը կարող է պայմանաւորուած լինել առնուազն երկու գործօններով: Նախ` Պաքւում եւ Անգարայում, որոնք անցեալ տարուայ աշնանը փորձում էին վերջնականապէս լուծել արցախեան հակամարտութիւնը, սկսեցին գիտակցել, որ չկայ «բացարձակ յաղթանակ», քանի դեռ Ռուսաստանը մնում է տարածաշրջանում: Լրացուցիչ լարուածութիւն է առաջացնում ԵԱՀԿ Մինսքի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի հնարաւոր վերսկսումը, որը Ազրպէյճանի ղեկավարը հրապարակայնօրէն եւ անարդիւնաւէտօրէն «թաղել» է մի քանի անգամ:

Երկրորդ` ընկերային-տնտեսական դրութիւնը մերձկասպեան երկրում, մեղմ ասած, այնքան էլ գոհացնող չէ: Յունիսի 1-ից «ՍՈՔԱՐ»-ի նախաձեռնութեամբ Ազրպէյճանում բարձրացուել են բնական կազի եւ ելեկտրական հոսանքի գները, այդ թւում` այն ձեռնարկութիւնների, որոնք անխուսափելիօրէն կ՛ազդեն բնակչութեանը մատուցուող ծառայութիւնների գների վրայ: Այս ամէնը նոյնպէս նպաստում է հասարակական դժգոհութեան մեծացմանը: Ընդ որում, բնակչութեանը մտահոգում է նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի առկայութիւնը:

Չնայած Ազրպէյճանի օգտին իրավիճակի արմատական փոփոխութեանը` վաղ թէ ուշ թէ՛ տարածաշրջանային եւ թէ՛ արտատարածաշրջանային ուժերը, միեւնոյն է, ստիպուած կը լինեն վերադառնալ Արցախի կարգավիճակի խնդրին: Ակնյայտ է, որ ռուս խաղաղապահները չեն հեռանայ, մինչեւ չլուծուի Արցախի կարգավիճակի եւ բնակչութեան անվտանգութեան խնդիրը: Ի հարկէ, այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է միջազգային ասպարէզում վերականգնել Հայաստանի դիրքն ու կարեւորութիւնը:

«Դրօշակ», սեպտեմբեր 2021

Նախորդը

Յայտարարութիւններ ( 7 Հոկտեմբեր 2021)

Յաջորդը

Լեհերէնով Հրատարակուած Է «1915-1923 Թուականներու Հայոց Ցեղասպանութիւնը` ՄԱԿ-ի 1948 Թուականի Համաձայնագիրի Լոյսին Տակ» Գիրքը

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?