Մի Նամակի Հետքերով
ՄԱՐԳԱՐԻՏ ԽԱՉԱՏՐԵԱՆ Բանասիրական գիտութիւններու դոկտոր 2007-2008 թթ. Գրականութեան եւ արուեստի Ե. Չարենցի անուան թանգարանում ուսումնասիրում էի Արամ Հայկազի (Չէքեմեան, 1900-1986) արխիւում պահուող նամակները` գրքով հրատարակելու համար: Դրանցից մէկը (թուագրուած է` 29 օգոստոս, 1975) հասցէագրուած է Մարգարին եւ Էլիզին, որոնց գրողը շնորհաւորում է ամուսնութեան առիթով, բարեմաղթում. «Ձեր կեանքի բոլոր օրերուն պսակի այս օրուան չափ երջանիկ ըլլաք», եւ` ափսոսում, որ չի կարողանալու...

















