Հայոց Եռամիասնութիւնը Մատաղ Սերնդի Սրտերում
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Անկեղծ ասած` տեղեակ չէի եւ ինձ համար հաճելի անակնկալ էր օրերս արցախցի մի խումբ պատանի երգիչների ու երաժիշտների Լիբանան կատարած այցի մասին լուրը: Հետաքրքրուեցի, պարզուեց` Ստեփանակերտի երաժշտական ուսումնական հաստատութիւնների եւ արուեստի դպրոցների շնորհալի սաներն են, որ ԱՀ ԿԳՄՍ (կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի) նախարարութեան եւ լիբանանահայ համայնքում գործող «Ջավախք, Արցախ, Հայաստան» բարեգործական կառոյցի ամենայն աջակցութեամբ մեկնել են Պէյրութ`...




















