Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայոց Եռամիասնութիւնը Մատաղ Սերնդի Սրտերում

Ապրիլ 8, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

 ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ 

Անկեղծ ասած` տեղեակ չէի եւ ինձ համար հաճելի անակնկալ էր օրերս արցախցի մի խումբ պատանի երգիչների ու երաժիշտների Լիբանան կատարած այցի մասին լուրը: Հետաքրքրուեցի, պարզուեց` Ստեփանակերտի երաժշտական ուսումնական հաստատութիւնների եւ արուեստի դպրոցների շնորհալի սաներն են, որ ԱՀ ԿԳՄՍ (կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի) նախարարութեան եւ լիբանանահայ համայնքում գործող «Ջավախք, Արցախ, Հայաստան» բարեգործական կառոյցի  ամենայն աջակցութեամբ մեկնել են Պէյրութ` մասնակցելու «Ղօղանջ վերապրումի» կարգախօսի ներքոյ  եղբայրական Լիբանանում անցկացուող Արցախի մշակոյթի օրերին:

Հուրախութիւն ինձ` իմացայ նաեւ, որ այդ ազգաշահ մշակութային ձեռնարկի նախաձեռնողների ու եռանդուն կազմակերպիչների թւում է նաեւ արցախցիներիս համար վաղուց ի վեր հոգեհարազատ դարձած, մեր` «մունք»-ի անխզելի մաս, լիբանանահայ, այո՛, հաստատապէս արցախահայ հանրայայտ երաժիշտ ու խմբավար, Շուշիի «Վարանդա» մանկապատանեկան համոյթի հիմնադիր-ղեկավար Զաքար Քէշիշեանը, իսկ Արցախի պատուիրակութիւնը գլխաւորում է իմ կուսակից ընկեր, Ստեփանակերտի Շարլ Ազնաւուրի անուան մշակոյթի կենտրոնի տնօրէն Արմէն Յովսէփեանը:

Լրահոսից իմ քաղած լուսանկարներն արձանագրում են, որ արցախցի պատանի երաժիշտ-երգիչները մշակութային օրերի շրջանակներում, լիբանանահայ իրենց հասակակիցների հետ միասին, ի շարս այլ համերգասրահների, հանդէս են եկել նաեւ  սփիւռքահայ նշանաւոր մանկավարժ, երաժիշտ-խմբավար, մշակութային եւ հանրային գործիչ, միով բանիւ` բոլորին ուսուցիչ, լուսահոգի Գէորգ Գանտահարեանի անունը կրող դահլիճում եւ ինձ համար շատ սիրելի դարձած Այնճար հայաշէն ու հոյաշէն գիւղաքաղաքում:

Հաճելի է գիտակցել, որ Լիբանանում Արցախի մշակոյթի օրերը եւ բացառապէս պատանի շնորհալիների մասնակցութեամբ դրանց անցկացումը եւս մէկ հաւաստումն են այն անժխտելի իրողութեան, որ անկախ 2020-ի աշնանային 44-օրեայ պատերազմի աղէտալի հետեւանքներից,  անսասան, հաստատուն է Հայաստան-արցախ-սփիւռք եռամիասնութիւնը, որ, ի կատարումն նախնեաց սուրբ պատգամի, ահաւասիկ, սերնդափոխութեան օրինաչափութեամբ  ծլարձակում, կանաչ շիւեր է տալիս նաեւ հայոց մատաղ սերունդների` մեր զաւակների ու թոռների սրտերում:

Յիրաւի, կուռ համախմբման, ամուր միասնութեան մէջ է հայոց ներուժը`  մեր ազգային յարատեւութեան կ՛արեւէր գրաւականն ու երաշխիքը:

Ստեփանակերտ

 

 

Նախորդը

Անդրադարձ. Ռուսիա-Ամերիկա-ՕԹԱՆ Ռազմավարութիւնը, Լրատուամիջոցները Եւ Հայաստանն Ու Արցախը

Յաջորդը

Արմէն Յովսէփեան Այցելեց «Ազդակ»

RelatedPosts

Խմբագրական «Հայրենիք»-ի.  Յանձնառու ՀՕՄ-ականը
Անդրադարձ

Խմբագրական «Հայրենիք»-ի. Յանձնառու ՀՕՄ-ականը

Հոկտեմբեր 27, 2025
Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում
Անդրադարձ

Ցեղասպանութիւն Եւ Ողջակիզում

Հոկտեմբեր 27, 2025
Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին
Անդրադարձ

Հոսանքի Մէջ. Նպաստառուները Յայտարարուած Են Ստեղծագործութիւնը Լիբանանահայ Համայնքի Կիզակէտին

Հոկտեմբեր 27, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?