125 Դէմք Եւ Խորհուրդ` ՀՅԴ 125-Ամեակին
Եթէ Աստուած կամենար ու ինձ նորից կեանք տրուէր, Ախօ, ես դարձեալ կ՛ուզէի քեզ հետ լինել, քո սերնդի հետ: Ու լինել էնպէս, ինչպէս եղայ: Մեր սերունդը Ապու ճնսից էր, Ախօ: Մէկուկէս կոտրած ֆշանկով ելանք կանգնեցինք օսմանցու դէմ: Իսկ եթէ զէնք ու փամփուշտ ունենայինք` հազար սասունցի բաւական էր, որ գերմանացու եւ ինկիլիզի թագաւորները չոքէին մեր առաջ ու մէկի թագը գլորուելով միւսի թագին...

















