Հայաստան-Սփիւռք Յարաբերութիւնների Հոլովոյթը
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ Մեր մանկապատանեկան տարիներին Հայաստանը, խորհրդային երկաթեայ վարագոյրից ներս գտնուելու բերումով, մեզ համար, մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթ սարերի յետեւում անգտանելի մի աշխարհ, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախուած եւ կամ արծաթեայ մի քանի սպասքների վրայ քանդակուած Մայր...



















