Իրանական Նախաձեռնութեամբ` Խաղաղութեան Միջանցքի Առաջարկ
Համապարփակ Զեկոյց` Հարաւային Կովկասում Խաղաղութեան Միջանցքի Առաջարկման Գործընթացքի Վերաբերեալ «ԱԼԻՔ» - Սեպտեմբերին բռնկուած Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան արիւնալի պատերազմը 45 օր անց Ռուսաստանի միջնորդութեամբ աւարտուեց նոյեմբերի 9-ին, 9 կէտերից կազմուած եռակողմ համաձայնագրի ստորագրմամբ: Համաձայնագրի վերջին կէտը, որը վերաբերում է Նախիջեւանից` Ազրպէյճանի Հանրապետութիւն հաղորդակցական ճանապարհի ստեղծմանը, ինչը, ըստ համաձայնագրի, անցնելու է Հայաստանի միջով, փորձագիտական շրջանակների բուռն քննադատութիւնների է արժանացել, որտեղ հարցն իր...

















