Հակադաշնակցութիւն Հուժկու Գրոհների Մերօրեայ Անճարակութիւնը…
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ «ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Հետաքրքիր եւ միաժամանակ սպասելի է այս ժամանակաշրջանում հակադաշնակցութիւն գրոհների սաստկացումը: Առաւել հետաքրքիր է, երբ գրոհների ակունքը գալիս է, ինչ-որ տեղ` պատմական «օրինաչափական» հիմունքներով, թուրանական (նէօ-օսմանական) մերօրեայ ճամբարի ամենատարբեր շերտերից: Պարզ է, չէ՞, եւ` միաժամանակ փաստ, որ արցախեան դաւադիր պատերազմից ի վեր ձեւաւորուած թուրք-ազրպէյճանական պիղծ դաշինքը հետեւողականօրէն թիրախաւորում է Հայաստանի ընդդիմութեանը` ներքին, իսկ սփիւռքեան ազգային...




















