Սփիւռքահայ Միջանցք
ՄԱՐԳԱՐԻՏԱ ԲԱՂԴԱՍԱՐԵԱՆ Երկու տարի առաջ, երբ իմ պապական գիւղում, ես, քոյրս եւ ընկերուհիներս մանկապարտէզ էինք վերանորոգում, մի մարդ մեզ տեսնելով կանչեց: Իր հին, սովետական բեռնատարի մօտ կանգնած` ծխախոտ էր ծխում: Ամրան վերջն էր, խոտ-քաղի ժամանակ, բեռնատարը դէզով բարձած երեւի տնից տուն էր տանում, գիւղացիներին բաշխում: Այս նոյն պահին, մենք չորս աղջիկներով մանկապարտէզից էինք վերադառնում. նա մեզ տեսնելով կանչեց. «Աղջիկներ, սփիւռքահա՞յ...