«Երբ Տղաները Պատրաստւում Էին Գնալ Դիրքեր, Նայում Էի Նրանց Ու Մտածում` Ով Յետ Կը Գայ». Գայեանէ Սահակովա
ԼԻԱՆԱ ԲՐԵԱՆ Քայլում ենք մի սենեակի ուղղութեամբ, որտեղից վառարանի ծխի հոտ է գալիս, մտածում եմ` վերջապէս կը տաքանանք: Մտնում եմ սենեակ ու նայում շուրջս, բոլորը կանայք են, վառարան են տեղադրում: Կանայք, որոնք պատերազմի ամբողջ ընթացքում իրենց վստահուած տեղում աներեր կանգնեցին: Վառարան տեղադրելը ամենահեշտ գործն էր այն բոլորից, որոնք այս կանայք արել էին մարտական գործողութիւնների ամբողջ ընթացքում: Կապի հանգոյցի պետ, գաղտնի...

















