Ամենաերկար Ընթրիքը
ՀԵՐՄԻՆԷ ԱՒԱԳԵԱՆ Տղամարդը հաւաքեց չոր փայտերը, դրեց իրար վրայ ու վառեց կրակը: Երկինքը կլանում էր կայծերը ու յետ չէր տալիս, երկինքը սովոր է ամէն ինչ առնել-տանել: Ուզեց լաց լինել, բայց զգաց, որ աչքերը չոր են, նորից փորձեց, էլի չստացուեց, զայրացաւ ինքն իր վրայ, որ չի կարողանում մարդավարի լաց լինել: Սիրտը լցուած էր, բայց ներսի բոլոր դռները փակ էին, արցունքը մնացել...




















