Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախը Պայքարում Է, Արցախը Յառնելու Է

September 1, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱՍՄԻԿ ՊՕՂՈՍԵԱՆ

… Արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանը վաւերագրել է պատերազմի ողջ ընթացքը: «Պատերազմի աչքերը» խորագիրը կրող ցուցահանդէսի շնորհիւ նա ամէնուր` Հայաստանում եւ սփիւռքում, ներկայացրել է, թէ ինչպէ՛ս է մաքառել հայ զինուորը` մեզ թշնամի ունենալով ոչ միայն երկու ցեղասպան, հայատեաց պետութիւններին, այլեւ` նրանց դաշնակից հակահայ երկրներին ու տարածաշրջան բերուած ահաբեկիչներին: Այդ լուսանկարներն արդէն պատմական վաւերագրեր են…

Պատմութեան վաւերագիր են նաեւ հէնց այս ծանրագոյն օրերը, երբ ամէն րոպէն մի քանի դար է թւում:

Արդէն 262 օր շրջափակման մէջ գտնուող Արցախը դիմակայում է թշնամուն ու աշխարհի անտարբերութեանը` պարտադրելով սեփական հողում ապրելու իր երկաթեայ կամքը: Թշնամին իր նաւթով ու խաւիարով գնում է ամէն արժէք: Լինելով ցեղասպան` ներկայանում է հումանիստ` «մարդասէր»:

Միջազգային Կարմիր մահիկի միջոցով ուղեբեռ է ուզում անցկացնել քրիստոնեայ Արցախ (որտեղ դարեր ի վեր ստեղծուել են համաքրիստոնէական արժէք ունեցող մշակութային գանձեր): Ամէն իրավիճակում երկակի չափանիշների վարպետ աշխարհը սա գուցէ ընդունի, բայց ոչ` արցախցին, որ հէնց այս ժամերին էլ պայքար է մղում` արժանապատուութեան պայքար, որ կասեցնի նենգադաւ թշնամու «հումանիտար» ուղեբեռի մուտքը Ստեփանակերտ` պատմական Վարարակն:

Եւ այսօր ողջ օրը արցախցիները համացանցում գրել են ընդամէնը մէկ` արդէն մեր ժամանակների այս ազգային գոյապայքարի բանաձեւը դարձած մի խօսք.

– Կը մեռնենք քաղցած, բայց թշնամու հացն ու ալիւրը չենք ուտի…

Արցախցին լաւ գիտի իր պայքարի ուղին: Գիտի, որ թշնամու թելադրած այս իրավիճակը բերելու է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի կորստին: Իսկ առանց Հայաստանի եւ Արցախի` պատմութեանը կը ձուլուի նաեւ սփիւռքը: Ասել է` չկայ Արցախը, չկանք նաեւ մենք: Եւ մի՛շտ ասել ենք, որ շրջափակուած Արցախի համար պայքարելը համայն հայութեան ԿԵԱՆՔԻ ճանապարհն է, որը պիտի լինի մեզանից իւրաքանչիւրի բանաձեւը:

Ուզում եմ յիշատակել արցախցի լուսանկարիչ Դաւիթ Ղահրամանեանի դեռ ժամեր առաջ գրուած այս խօսքերը.

«Բոլոր նրանք, որոնք դէմ են Ակնայով (Աղտամ) Ազրպէյճանի կողմից ուղարկուած «հումանիտար» բեռին եւ հասկանում են, որ դա մահ է, եկէք Վերածննդի հրապարակ:

Ազրպէյճանը իր այս քայլով շախ եւ մատ է ուզում անել:

Եթէ մեր իշխանութիւնները չեն ընդունում այդ «հումանիտար» բեռը, Ալիեւը աշխարհով մէկ յայտարարում է, որ մեր իշխանութիւններն են մեզ սովամահ անում: Իսկ եթէ իշխանութիւնները ընդունում են այդ բեռը, ապա դրւում է Արցախը կորցնելու մեկնարկը:

Այո՛, մենք սոված ենք, այո՛, Ազրպէյճանը մեզ սովամահ է անում, բայց մենք չենք ընդունում «Տրովադայի ձին»:

Դիմում եմ բոլոր առողջ ուժերին, Արցախը իրօք սիրող բոլոր իմ հայրենակիցներին, պատգամաւորներին, քաղաքական գործիչներին, եկէք եւ կանգնէք մեր կողքին»:

Եւ հիմա էլ նա իր Դիմատետրի էջով` ֆէյսպուքեան եթերներով, պարբերաբար ցուցադրում է, թէ ի՛նչ է կատարւում Արցախում, որպէսզի կարողանան կանխել ցեղասպանի` աշխարհի աչքին մեծ «մարդասէր» հռչակուելու դաւադիր ծրագիրը: Չգիտեմ` ո՞վ եւ ի՞նչ նպատակով էր այսօր կեղծ տեղեկութիւն տարածել, թէ թշնամու ուղեբեռն արդէն ընդունուել է արցախցիների կողմից: Նման լուրը չի համապատասխանում իրականութեանը: Իրականութիւնը սա՛ է, եւ այն նկարներն են, որոնք բոլորս պարբերաբար կը տեսնենք արցախցի մեր հայրենակիցների էջերում, որոնք հիմա այնտեղ են մեծ խմբերով:

Այսօրուայ ընթացքում մի քանի արցախցի ընտանիքների հետ հասցրեցի զրուցել: Գիտէ՞ք, թէ է՛լ ինչի համար էին անհանգստանում. ճիշդ էք կռահում` իրենց երեխաների դպրոց գնալու մասին: Արցախցին այսչափ դժուարութիւնների մէջ էլ խօսում է իր երեխաների կրթութեան մասին, երբ բոլորս կենտրոնացած ենք նրա ֆիզիքական գոյութեան` համազգային գերխնդրի վրայ: Ուրիշ ի՞նչ տեսակ փաստերը կարող են վկայել, որ Արցախն ապրելու է:

Ուրեմն աւելի պիտի մէկտեղուի հայութեան ուժը` յանուն Արցախի պայքարելու համար: Հայն ու մեր թշնամի երկիրը քաղաքակրթական հակոտնեաներ են: Հայատեաց ցեղասպանը չի կարող լինել հումանիստ: Աշխարհը մոռացել է նոյն Եւրոպայի սրտում` ՕԹԱՆ-ի «Գործընկերութիւն` յանուն խաղաղութեան» ծրագրի շրջանակում կազմակերպուած դասընթացների ժամանակ դաժանօրէն սպաննուած հայ սպայ Գուրգէն Մարգարեանին եւ յետոյ` երեսպաշտօրէն թշնամու երկիր արտայանձնուած ու «հերոսացած» այդ նոյն դահիճին: Մենք ոչինչ չենք մոռացել: Ամէն ինչ յիշեցնելու ժամանակն է…

Իսկ հիմա նայենք արցախցիների աչքերին: Նայենք եւ պայքարը շարունակելու համար ինքներս ուժ ստանանք այս մարդկանցից, որովհետեւ մենք մեր պատմական բնօրրանից, որի մի սրբազան մասնիկն է Մեծ Հայքի 10-րդ նահանգ Արցախը, գնալու տեղ չունենք: Այդ թշնամի՛ն է մեր հողում, բայց պիտի չքուի… համայն հայութեան ուժով պիտի բերենք այդ օրը…

Լուսանկարները` ԴԱՒԻԹ ՂԱՀՐԱՄԱՆԵԱՆԻ

30 օգոստոս 2023

Նախորդը

«Ի Վերջոյ Մենք Ալ Մարդ Ենք»

Յաջորդը

Կեանքը Ազգային Բուժարանին Մէջ

RelatedPosts

Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը
Անդրադարձ

Յիշելով Արշակ Ֆեթվաճեանը

October 3, 2026
Քաղաքացիութեան Դպրոց (School Of Citizenship)
Անդրադարձ

Քաղաքացիութեան Դպրոց (School Of Citizenship)

October 3, 2026
Ուսանողութիւնը Եւ Մենք
Անդրադարձ

Սլաք. Ըսեմ-Չըսեմ

October 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.