Հայկական Ֆութպոլ. Գոռ Մալաքեան` Փիւնիկի Ֆութպոլիստ
Արարատ-Արմենիայի նախկին ֆութպոլիստ՝ Գոռ Մալաքեան ունեցաւ իր նոր ակումբը, որ դարձեալ ելոյթ կ՛ունենայ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգին մէջ: Այսպիսով, անոր նոր ակումբը եղաւ Փիւնիկ Երեւանը: Այժմ 26 տարեկան Մալաքեան, անցեալին եղած է Փիւնիկի սան: Նշենք, որ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին ֆութպոլիստը, իր կազմին հետ ցարդ կատարած է 18 միջազգային մրցում:
