Լիբանանեան Պասքեթպոլ. Խորհրդակցական Հանդիպում` Պասքեթպոլի Ֆետերասիոնի Նախագահ Հալապիի Տան Մէջ
Շաբաթ, 31 հոկտեմբերին, Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի նախագահ Աքրամ Հալապիի տան մէջ տեղի ունեցաւ խորհրդակցական հանդիպում մը, որուն ներկայ եղան Լիբանանի ողիմպիական կոմիտէի նախագահ Ժան Համմամ, ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Շարպել Ռըզք, ֆետերասիոնի անդամ Ղազի Պուսթանի, միջազգային ողիմպիական դասախօս Ժիհատ Սալամէ, Հուսամ Զպիպօ, Արեւմտեան Ասիոյ պասքեթպոլի ֆետերասիոնի ընդհանուր քարտուղար Ֆուատ Սալիպա, ինչպէս նաեւ շարք մը ակումբներու նախագահներն ու ներկայացուցիչները: Ժողովականներուն արծարծած գլխաւոր...




















