Թուրքիայի Առաջին Հայ Կին Պատգամաւոր. Սելինա Տողան
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ Թուրքիայի ամենահին քաղաքական կուսակցութիւնն է Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը (ԺՀԿ), կամ այնպէս որ Թուրքիայում են ասում` Ճէ. Հէ. Փէ. (Ճոմհուրրիէթ հալք փարթիսի): Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւնը (ԺՀԿ) հիմնուել է 1923 թուականին, հիմնադրուել է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից, որը եղել է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիրը` Օսմանական կայսրութեան տապալուելուց յետոյ: ԺՀԿ-ն տասնամեակներ եղել է Թուրքիայում իշխանութեան գլուխ, այժմ համարւում է կառավարութեան ամենագլխաւոր ընդդիմադիր կուսակցութիւնը: ԺՀԿ-ն...



















