«Չեմփիընզ Լիկ». Խմբակներու Հանգրուանի Վիճակաձգութեան Արդիւնքները
Երէկ` հինգշաբթի, 29 օգոստոսին, Մոնաքոյի մէջ (Ֆրանսա) տեղի ունեցաւ 2019-2020 տարեշրջանի «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի խմբակներու հանգրուանին վիճակաձգութիւնը: 32 խումբերը բաժնուեցան 8 խմբակի: Ստորեւ` վիճակաձգութեան արդիւնքները. Ա. ԽՄԲԱԿ.- Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա), Ռէալ Մատրիտ (Սպանիա), Ֆ. Ք. Պրիւժ (Պելճիքա) եւ Կալաթասարայ (Թուրքիա): Բ. ԽՄԲԱԿ.- Պայէրն Միւնիխ (Գերմանիա), Թոթենհամ (Անգլիա), Օլիմփիաքաս (Յունաստան), «Կարմիր Աստղ» Պելկրատ (Սերպիա): Գ. ԽՄԲԱԿ.- Մանչեսթըր Սիթի (Անգլիա),...


