Անգլիական Ֆութպոլ. Մանչեսթըր` Տիտղոսակիր
Երէկ` կիրակի, 7 օգոստոսին տեղի ունեցաւ Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 2016-2017 տարեշրջանի բացման մրցումը, որ ճանչցուած է իբրեւ «Քոմիւնիթի Շիլտ»-ի տիտղոս, գերբաժակի մրցում: Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեանի կազմը` Մանչեսթըր Եունայթըտ տիրացաւ տիտղոսին` 2-1 արդիւնքով յաղթելէ ետք Անգլիոյ գործող ախոյեանին` Լայսթըր Սիթիին: Ճես Լինկարտ (32-րդ) եւ Զլաթան Իպրահիմովիչ (83-րդ) նշանակեցին Մանչեսթըրի կոլերը, իսկ Ճէյմի Վարտի (52-րդ)` Լայսթըրի...



