Շաբաթ, 6 օգոստոսին տեղի ունեցած Ֆրանսայի ֆութպոլի գերբաժակի մրցաշարքի ճակատումը, որ իրարու դէմ հանեց Փարիզ Սեն Ժերմենը եւ Լիոնը, աւարտեցաւ մայրաքաղաքի կազմին յաղթանակով` 4-1 արդիւնքով:
Խաւիէ Փասթորէ (9-րդ), Լուքաս Մուրա (20-րդ), Հաթեմ Պեն Արֆա (34-րդ) եւ Լաւյին Քուրզաուա (54-րդ) նշանակեցին յաղթական կազմին կոլերը, իսկ Քորենթեն Թոլիսսօ` Լիոնի ուշացած կոլը (86-րդ):