Սպառազինութեան Մոլուցք Պաքւում` Վախի Ախտանիշով
ՄԻՔԱՅԷԼ ՀԱՋԵԱՆ Քաղաքական վերլուծաբան Երեւոյթը նոր չէ: Դրա հիւանդագին ախտանիշները քանիցս արձանագրուել են անցած երեսուն տարում: Սկսած դեռեւս 1988-ի փետրուարից, երբ Սումկայիթի խոշոր արդիւնաբերական ձեռնարկութիւններից մէկի` խողովակագլանման գործարանի արտադրամասերում հաշտապ կերպով սրածայր մետաղական ձողեր եւ կտրող այլ գործիքներ էին պատրաստւում` նոյն ամսուայ վերջերին քաղաքի հայ բնակիչների ջարդն ու կոտորածը կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով: Ու չնայած քաղաքի հայ քաղաքացիների թուաքանակն աւելի...




















