«Հասնել Իշխանափոխ Ութեան` Երկիրը Փրկելու Համար» Գառնիկ Դանիէլեան
«Դրօշակ»-ի օգոստոս 2024-ի թիւով հետեւէալ հարցազրոյցը կատարուեցաւ Սրբազան շարժումի ղեկավարութեան ներկայացուցիչ Գառնիկ Դանիէլեանի հետ: «ԴՐՕՇԱԿ».- Սրբազան պայքարի շարժումը ամրան ամիսներին դադարեցրեց զանգուածային միջոցառումները, սակայն այլ ձեւաչափերով շարունակեց գործունէութիւնը: Որպէս շարժման առաջնորդներից մէկը` այս ընթացքում դուք գտնուել էք այդ գործունէութեան առանցքում: Գրեթէ ամէն օր լրատուամիջոցները ներկայացրել են Բագրատ սրբազանի գլխաւորութեամբ շարժման ներկայացուցիչների հանդիպումները հանրապետութեան բնակավայրերում: Իւրաքանչիւր շաբաթուայ ընթացքում նաեւ կազմակերպւում էին...




















