Հրաժեշտ Աղաւնոյին…
ԱՐՄԷՆ ՆԻՅԱԶԵԱՆ «Միասին Աղաւնոյում» փառատօնի կամաւորական խումբի անդամ Երէկ երեկոյեան հեռացանք Աղաւնոյից... Մի ոստիկան «ընկերաբար յորդորեց» լքել տարածքը, որովհետեւ «վաղը կարող է արդէն ուշ լինել»: Հեռացանք, որովհետեւ մնալու հիմքեր չունէինք, որովհետեւ չափազանց անզօր էինք, որովհետեւ արեցինք, երեւի, ինչ կարող էինք... Շատ են հարցնում` հը՞, ի՞նչ կար Աղաւնոյում, հիմա ասեմ... 7-ամեայ Ալեքսն իր ծննդեան օրը սեփական մահճակալն էր քանդում, որ յետոյ...



















