Մանկական Առաջին Սիրոյ Բերկրանք Եւ Հիասթափութիւն
ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ Իմ մանկութեան տարիների առաջին սէրն ի յայտ եկաւ ոչ այնքան վաղ տարիքում: Ես տասներեք տարեկան էի, երբ, ինքս էլ չիմանալով` թէ ինչպէս, խելակորոյս ձեւով սիրահարուեցի Սեդա անունով մի աղջկայ: Նա ապրում էր մեր տնից մի չորս-հինգ տուն վերեւ` ինչպէս մենք, սեփական առանձնատանը: Թէեւ երկուսս էլ սովորում էինք միեւնոյն դպրոցում, բայց ես որեւէ առիթ, կամ միջոց չէի գտնում հաղորդակցուելու...




















