Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Այժմէականութիւնը Պահած Դրուագ Մը

Դեկտեմբեր 3, 2022
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Ստորեւ կը ներկայացնենք բաւական ժամանակ առաջ գրուած, սակայն տակաւին այժմէականութիւնն ու խոր պատգամը պահպանող գրութիւն մը, որուն մէջ լուսարձակի տակ կը բերուի մայրենիին տիրութիւն ընելու կարեւորութիւնը:

– Ի՞նչ է քո անունը,- հարցրեց արքայից արքան:

– Ես հայերէն չգիտեմ,- յունարէն պատասխանեց Եւպատորի զօրապետը:

Մի ակնթարթում Տիգրանի դէմքը փոխուեց: Զայրոյթից նա չկարողացաւ նստած մնալ տեղում, ելաւ գահից եւ, առանց ոեւէ մէկի կողմը նայելու, սկսեց անցուդարձ անել: Յետոյ նորից բազմեց գահին եւ դիմելով անծանօթ զօրապետին` յունարէն հարցրեց.

– Դու հա՞յ ես:

– Այո՛:

– Ի՞նչ է քո անունը:

– Հեկտոր:

– Քանի՞ տարեկան ես:

– Քսանեօթը:

– Քսանեօթը տարի աշխարհի վրայ ապրել ես առանց հայերէն խօսելո՞ւ:

– Արքայի՛ց արքայ, Պոնտոսում յունարէն են խօսում:

– Բայց դու հայ ես:

– Այո՛, եւ այնուամենայնիւ Պոնտոսում կարելի է ապրել նաեւ առանց հայերէնն իմանալու:

– Մի՞թէ այդպէս են մտածում Պոնտոսում գտնուող բոլոր հայերը:

– Երեւի ոչ բոլորը: Բայց հայերէնով ես չէի կարող զօրապետի աստիճանի հասնել Միհրդատ Եւպատորի մօտ:

– Օտարազգի թագաւորին ծառայելու համար դու մոռացե՞լ ես մայրենի լեզուն:

– Չգիտեմ, արքայի՛ց արքայ, բայց այդպէս եմ վարուել:

– Որտե՞ղ ես ծնուել դու:

– Փոքր Հայքում:

– Ահա թէ ինչո՛ւ էր Եւպատորը պինդ գրկել Փոքր Հայքը: Լսո՞ւմ ես, Մամիկ, թէ ինչքան ենք ուշացել մենք: Փոքր Հայքում հայերը ուրանում են մայրենին, պաշտօններ ձեռք բերելու եւ բարեկեցիկ կեանք ստեղծելու համար խօսում են յունարէնով, փոխում են նոյնիսկ իրենց տոհմանունները: Ինչո՞ւ են քեզ Հեկտոր կոչել:

– Չգիտեմ, հայրս է դրել այդ անունը:

– Իսկ դու երբեւիցէ մտածե՞լ ես, որ աստուածները կը պատժեն քեզ մի օր դաւաճանութեանդ համար:

– Իսկ ո՞ւմ եմ դաւաճանել ես:

– Հայքին:

– Բայց ես երբեք գործ չեմ ունեցել Հայքի հետ, ես Եւպատորի հետ կռուել եմ միայն հռոմէացիների դէմ:

– Դու չե՞ս դաւաճանել Հայքին:

– Ո՛չ: Նոյնիսկ հոգուս խորքում հպարտացել եմ, որ Հայքն աւելի զօրեղ է, քան Ասիայի որեւէ տէրութիւն, որ արքայից արքայ Տիգրանն աւելի մեծ է, քան` աշխարհի որեւէ մեծութիւն:

– Քո հաճոյախօսութիւնն ինձ չի ուրախացնում: Եթէ ոեւէ հայ չի խօսում հայերէն, պէտք է ստանայ իր արդար պատիժը:

– Ի՞նչ օրէնքով:

– Մեր հայկեան օրէնքով: Մենք աշխարհ ենք եկել հայերէնով, եւ եթէ մի օր հեռանանք աշխարհից, մեր հրաժեշտի խօսքը պէտք է հայերէն լինի:

Հայկ Խաչատրեան
«Տիգրան Մեծ»

————————

Տիգրան Մեծի օրօք Մեծ Հայքի թագաւորութիւնը հասաւ իր հզօրութեան գագաթնակէտին: Պարտnւթեան մատնելnվ Պարթեւական թագաւորութեանը եւ ստանալով Սելեւկեան գահը` Հայաստանը դարձաւ Առաջաւոր Ասիայի հզօրագոյն պետութիւնը. Տիգրան Մեծի տէրութիւնը տարածւում էր Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով, Կովկասեան լեռներից մինչեւ Միջագետքի անապատները:

Տիգրան Մեծը պատանդ է եղել պարթեւների մօտ շուրջ 20 տարի: Յայտնի է, որ Տիգրանը մահապատժի է ենթարկել որդուն` Զարեհին դաւաճանութեան համար: «Տիգրանակերտ» անունով 4 քաղաք է հիմնադրել:

Նախորդը

Հայ Եկեղեցւոյ Տօներ. Տօն Սրբոց Առաքելոց Եւ Առաջին Լուսաւորչացն Մերոց Թադէոսի Եւ Բարթողիմէոսի

Յաջորդը

Ֆութպոլ. Լեռնալիբանանի Դ. Դասակարգ ՀՄԸՄ Պուրճ Համուտ Պիտի Մրցի Սաատ Սաֆա Պարուքի Դէմ

RelatedPosts

Թուրքիա-Սուրիա Յարաբերութիւններու Կարգաւորման Ներկայ Փորձը
Անդրադարձ

Թուրքիա-Սուրիա Յարաբերութիւններու Կարգաւորման Ներկայ Փորձը

Յունուար 28, 2023
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Հայո՛ց Բանակ Մինչեւ Երբ Պիտի Շարունակուի Ինքնախաբէութեան Հանդէսը (28 Յունուար)

Յունուար 28, 2023
Այսպէս Է Լիբանանի Հայութիւնը
Անդրադարձ

Այսպէս Է Լիբանանի Հայութիւնը

Յունուար 27, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In