Թուրքիայում Քրտական Հարցը Անցումային Արդարադատութեան Տեսանկիւնից
Թուրքիայում քրտական շարժման առաջնորդ Ապտիւլլա Օճալանը մարտի 21-ին կոչ արեց ՔԱԿ-ին վերջնականապէս հրաժարուել զինեալ պայքարից: Այս կոչը հաստատում է Թուրքիայի կառավարութեան եւ քրտական շարժման ներկայացուցիչների միջեւ խաղաղութեան գործընթացի առաջընթացը: Մինչ քաղաքացիական պատերազմի տարիներն աստիճանաբար հեռանում են, հակամարտութեան թողած ժառանգութիւնն է՛լ աւելի ակներեւ է դառնում: Արդիւնքում` աւելի քան 45 հազար զոհ եւ մի երկիր, որի աշխարհագրական, ազգային ու ընկերային մասնատումներն է՛լ...










