Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքիայում Քրտական Հարցը Անցումային Արդարադատութեան Տեսանկիւնից

Յունիս 9, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայում քրտական շարժման առաջնորդ Ապտիւլլա Օճալանը մարտի 21-ին կոչ արեց ՔԱԿ-ին  վերջնականապէս հրաժարուել զինեալ պայքարից: Այս կոչը հաստատում է Թուրքիայի կառավարութեան եւ քրտական շարժման ներկայացուցիչների միջեւ խաղաղութեան գործընթացի առաջընթացը: Մինչ քաղաքացիական պատերազմի տարիներն աստիճանաբար հեռանում են, հակամարտութեան թողած ժառանգութիւնն է՛լ աւելի ակներեւ է դառնում: Արդիւնքում` աւելի քան 45 հազար զոհ եւ մի երկիր, որի աշխարհագրական, ազգային ու ընկերային մասնատումներն է՛լ աւելի են խորացել: 2000-ականներից սկսած` տարբեր հորիզոններից եկած մի խումբ դերակատարներ, որոնք 1980-90 թուականներին ձեռք ձեռքի տուած պայքար էին մղում մարդու իրաւունքների համար, ի գիտութիւն ընդունելով հակամարտութեան թէժութեան նուազումը` սկսում են մշակել դէպի խաղաղ հասարակութիւն տանող ուղենիշները: «Յիշողականացում», հաշտեցման ծրագրերի միջոցով եւ միջազգային փորձի օգտագործմամբ` նրանք Թուրքիայում անցումային արդարադատութեան կիրառման ռահվիրաները եղան:

Երեսուն Տարուայ Գոյամարտ

1980թ. սեպտեմբերը եւ Թուրքիայում իրաւապաշտպան կազմակերպութիւնների ծնունդը
Թուրքիայում առաջին իրաւապաշտպան կազմակերպութիւններն ի յայտ եկան ի հակազդեցութիւն «Տարպէ»-ին (պետական հարուած) 1980թ. սեպտեմբերի 12-ի յեղաշրջման: Հիմնարար ազատութիւնների ոտնահարման եւ երկրի մտաւորականներից շատերի ազատազրկման պայմաններում` 1986-ին ստեղծուեց Մարդու իրաւունքների միութիւնը (Insan Haklari Dernegi, IHD): Շատ արագ նրանց հետեւեցին նոր կազմակերպութիւններ, իսկ 1990-ականների սկզբին ամբողջ երկրում գործունէութիւն ծաւալողների թիւը հասաւ մէկ տասնեակի: Այսպիսով, Թուրքիայում առաջացաւ անկախ դերակատարներից բաղկացած մարդու իրաւունքների մի շարժում, որոնք կարող են աշխատել միասին եւ կիսում են ընդհանուր իտէալներ: IHD-ի կողքին, «Մազլումըր» ու «Աֆ Օրկիւթիւ»-ն պայքար սկսեցին ծաւալել անհատների իրաւունքների բոլոր տեսակի խախտումների դէմ: Միւսները մասնագիտացան մի յստակ թեմայով, ինչպէս օրինակ` Թուրքիայի մարդու իրաւունքների հիմնադրամը (TIHV), որն աշխատում է միայն խոշտանգումների վրայ:

ՔԱԿ-ի Հրոսակային Պայքարը Եւ Քրտական Շարժման Հզօրացումը
1990-ականներին, պետութեան եւ ՔԱԿ-ի (Քրտական աշխատաւորական կուսակցութիւն) շուրջ միաւորուած քրտական շարժման միջեւ մարտերի սաստկացումը մարդու իրաւունքների շարժման համար մի նոր ժամանակաշրջան բացեց: Արտակարգ դրութեան շրջանների քաղաքացիական բնակչութեան դէմ բանակի չարաշահումների պատճառով շուտով բողոքի մեծ ալիք բարձրացաւ: Ոգեշնչուելով Մայիսեան հրապարակի արժանթինացի մայրերից` 1995թ մայիսի 27-ի շաբաթ օրը IHD-ի մի շարք անդամներ եւ անյայտ կորած քաղաքացիների ընտանիքները առաջին անգամ հաւաք անցկացրեցին Պոլսում Կալաթասարայի աւագ դպրոցի դիմաց` բողոքելու ընդդէմ «նախնական կալանքի տակ անհետացածների» («gozaltinda kayiplari») ճակատագրի դէմ: Հիմնականում քիւրտ այդ քաղաքացիները, պետութեան ներկայացուցիչների կամ բանակին մօտ կանգնած մարդկանց կողմից առեւանգուելուց յետոյ, պարբերաբար բնութեան մէջ անէանում էին: Շաբաթօրեայ մայրերի հանրահաւաքները շարունակւում էին շաբաթ առ շաբաթ` մինչեւ 1999թ կասեցումը: Հաւաքները վերսկսուեցին 2009 թուականին եւ շարունակւում են առ այսօր: Իշխանութիւնների կողմից յաճախ արգելուած այդ հաւաքները շարունակում են մնալ քաղաքացիական պատերազմի ամենամռայլ տարիների պայքարի խորհրդանիշը:

Հետագայում քրտերն ստեղծեցին իրենց սեփական կազմակերպութիւնները` ուղղուած հակամարտութեան առանձնայատուկ խնդիրներին: 1997թ հիմնադրուած «Կէօչ Տըր»-ն իր աջակցութիւնը բերեց գիւղերի ոչնչացումից եւ ներքին աքսորից տուժած հարիւր հազարաւոր մարդկանց, որոնք ստիպուած եղան հաստատուել խոշոր քաղաքների արուարձաններում: Մէկ այլ օրինակ` 2001թ. ստեղծուած «Եաքայ Տըր», որի նպատակն է պաշտպանել անյայտ կորածների յիշատակը եւ ուժեղացնել անհետացումների պատասխանատուների դէմ դատական պայքարը: Քրտական շարժմանը մօտ կանգնած քաղաքական գործիչներից աջակցութիւն գտնող գործիչները շարունակում են պահպանել իրենց կապերը այն կազմակերպութիւնների հետ, որոնց ծոցից են դուրս եկել եւ ձեռք են բերել իրենց առաջին փորձը: Հէնց այդ կազմակերպութիւնների շնորհիւ էլ նրանք կարողանում են մուտք գործել յաճախ դժուար հասանելի տեղեր:

Դա հեշտ ժամանակաշրջան չէր նրանց համար, ովքեր ներգրաւուած են եղել իրաւապաշտպան գործունէութեան մէջ, քանի որ այդ յանձնառութիւնը յաճախ հոմանիշ էր բանակի կողմից բռնաճնշումների: Հակամարտութեան լարուածութիւնն սկսում է թուլանալ միայն 1990-ականների վերջերին, որից յետոյ հակամարտող երկու կողմերի միջեւ մթնոլորտն սկսում է խաղաղուել:

Կառավարութեան Ու ՔԱԿ-ի Միջեւ Բանակցութիւնների Մեկնարկը
1999թ. Ապտիւլլա Օճալանի ձերբակալութիւնից յետոյ հակամարտութեան լարուածութիւնն աստիճանաբար նուազում է: 2002թ. Օճալանը փրկւում է գնդակահարութիւնից մահապատժի վերացման հետեւանքով` համապատասխան եւրոպական կանոններին ներդաշնակեցման գործընթացի: Նոյն տարուայ նոյեմբերին հանւում է արտակարգ դրութիւնը: Աստիճանաբար, Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւն, ԱԲԿ կառավարութիւնը իր տիրապետութեան տակ է վերցնում բանակի ձեռքում գտնուող քաղաքացիական հաստատութիւնները այն բանակի, որը հանդիսանում էր հանրապետութեան ողնաշարը եւ քրտական դատի ամենաոխերիմ հակառակորդը: Քրտական շարժումն իր հերթին աստիճանաբար հրաժարւում է անկախութեան իր պահանջներից` Իմրալը կղզում բանտարկուած, սակայն դեռ շատ ազդեցիկ Օճալանի, ինչպէս նաեւ «Տէ.Թէ.Փէ.»-ի,  «Պէ.Տէ.Փէ.»-ի եւ աւելի ուշ «Հէ.Տէ.Փէ.»-ի անդամների ղեկավարութեան ներքոյ: Այս կուսակցութիւնները ՔԱԿ-ի իրաւական ցուցափեղկն են համարւում: Մշակութային ինքնավարութեանն առնչուող նոր պահանջները քաղաքական իշխանութիւնների համար առաւել ընդունելի է դարձնում քրտական նախագիծը:

2005թ. սկսուած այս մերձեցումը վերահաստատւում է 2012թ դեկտեմբերի 28-ին, երբ կառավարութիւնը ընդունում է, որ բանակցութիւնները վերսկսուել են Օճալանի եւ Թուրքիայի հետախուզական ծառայութեան` ՄԻԹ-ի ներկայացուցիչների միջեւ: Չնայած պարբերաբար վերսկսուող մարտերին` 2013թ  մարտի 21-ին ՔԱԿ-ի նոր հրադադար է յայտարարում: Այդ օրուանից ի վեր հրադադարը չի խախտուել, իսկ փետրուարի 28-ի այն յայտարարութիւնը, ըստ որի` կառավարութեան եւ ՔԱԿ-ի միջեւ ուղիղ բանակցութիւնները կարծես գնալով խորացնում են գործընթացը, որը սակայն շատ զգայուն է երկրի ազգային ու միջազգային քաղաքական օրակարգում յայտնուող խութերին:

Քրտական հարցի նկատմամբ դիւրազգացութիւնը նուազեց, եւ այդ մեղմացումը բաւականին հեշտացրեց իրաւապաշտպան գործիչների աշխատանքը: Հետեւաբար նրանց նպատակները եւս փոփոխութիւններ կրեցին: 1990-ականներին բազմաբնոյթ կազմակերպութիւններից, քրտական տեղական կազմակերպութիւններից ու դրանց հարող քաղաքական գործիչներից կազմուած ոչ պաշտօնական այս շարժումը նպատակ ունէր պայքարել իրաւախախտումների դէմ` մշտական արտակարգ դրութեան պայմաններում: 2000-ականներից սկսած շարժումն զբաղւում է նախկինում տեղի ունեցած, իսկ այժմ երկիրը պառակտող զանգուածային բռնութիւնների ուսումնասիրութեամբ: Ի յայտ են գալիս անցումային արդարադատութեան հետ կապուած բազմաթիւ նախաձեռնութիւններ, որոնք նպատակ ունեն դնել խաղաղ հասարակութեան ձեւաւորման հիմքերը:

Պատժել, Ներել Ու Յիշել. 

Անցումային Արդարադատութեան Տեղական Նախաձեռնութիւնները

Անցումային Արդարադատութեան Մեքանիզմները
Հարաւափրիկեցի ընկերաբան Սիֆիուէ Տուպէն անցումային արդարադատութիւնը բնորոշում է որպէս «կանոնների ու գործելաձեւերի մի ամբողջութիւն, որոնք թոյլ կը տան անցում կատարել ճնշող համակարգից ժողովրդավարական վարչակարգի»: Անցումային փուլում գտնուող հասարակութեան մէջ զանգուածային խախտումների վերաբերեալ դատավարութիւնների ձգձգումը լուրջ խոչընդոտ կարող է լինել ժողովրդավարացման գործընթացին: Մասնաւորապէս, անցումային արդարադատութիւնը չհամաձայնեցուած մեքանիզմների մի ամբողջութիւն է, որը թոյլ է տալիս շրջանցել տեղի դատական համակարգին բնորոշ սահմանափակումները, որոնք կարող են քաղաքական, ընկերային կամ ֆինանսական բնոյթ ունենալ, ինչպէս նաեւ հնարաւորութիւն է տալիս հասարակութեանը ինքնամաքրման գործընթաց սկսել: 2000-ականների սկզբին Թուրքիայում անցումային արդարադատութիւն հասկացութեանը դեռ ծանօթ չէին, բայց մի շարք նախաձեռնութիւններ անցումային արդարադատութեան հետ կապ ունէին, նոյնիսկ եթէ դրանք որպէս այդպիսին չեն բնութագրւում տեղական դերակատարների կողմից:

Անպատժելիութեան Դէմ Պայքարը
Առաջին փուլում տուժածներին աջակցութիւն է ցուցաբերւում, որպէսզի նրանք կարողանան դիմել դատարան եւ հատուցում ստանան: Չարաշահումների մեղաւորներին դատարանի առաջ կանգնեցնելու իրաւապաշտպանների կայուն ջանքերը սկսեցին արդիւնք տալ: 2009թ. բանակի սպայ Ճեմալ Թեմիզոզին, ինչպէս նաեւ վեց այլ կասկածեալների մեղադրանք է առաջադրւում արտակարգ դրութեան ժամանակ Թուրքիայի հարաւարեւելեան մարզերում յանցագործութիւնների մէջ ներգրաւուածութեան համար: Թեմիզոզի դատավարութիւնը շատերի կողմից համարւում է որպէս 1990-ականներին բանակի կողմից գործուած ոճիրների վրայ տարածուող դատական  «Օմմերթա (լռութեան կանոն) աւարտի սկիզբը, նոյնիսկ եթէ խնդրոյ առարկայ բռնութիւնները միայն մի փոքրիկ մասն են կազմում այն յանցագործութիւնների, որոնք սպասում են դատի, իսկ ճանապարհը դեռ երկար է: Կարծես այս փաստն արձանագրելու համար Շաբաթօրեայ մայրերը նոյն տարին վերսկսեցին իրենց հանրահաւաքները. անցեալ հոկտեմբերի 25-ին նրանք 500-րդ անգամ «նախնական կալանքի տակ անհետացածների» համար ճշմարտութեան եւ արդարութեան կոչ արեցին:

Անպատժելիութեան դէմ պայքարը նաեւ «յիշողութեան վայրերի» ձեւ է ստանում: Թուրքիայի հարաւ-արեւելքում քաղաքային իշխանութիւնները, որոնք կապուած են քրտական շարժման հետ, ամենեւին չսպասեցին կենտրոնական իշխանութիւններին, որպէսզի հրապարակայնօրէն ճանաչեն զոհերին: Նրանք դա արեցին «յիշատականացում» միջոցառումներով, ինչպիսիք են Լիճէում եւ Վանում վերանուանուած զբօսայգիները` նուիրուած հակամարտութեան ընթացքում սպաննուած երեխաների յիշատակին: Նոյն կերպ, Տիգրանակերտի տխրահռչակ բանտը «Ամօթի թանգարանի» վերածելու լրատուական արշաւն արտայայտում է  պատերազմի վայրագութիւնները վկայող ժառանգութիւնը պահպանելու կամքը:

Հաշտեցում. Շրջանցել Յիշողութիւնները Համընդհանուր Պատմութեան Միջոցով
Այլ նախաձեռնութիւններ շեշտում են համընդհանուր յիշողութիւն կառուցելու անհրաժեշտութիւնը` ստեղծելով կամուրջներ Արեւմուտքի թուրքերի եւ հարաւարեւելեան Անատոլիայի քրտերի միջեւ: Ընկերաբան Լէյլա Նէյզիի գլխաւորած «Երիտասարդները պատմում են» («Gencler Anlatiyor«) նախագծի շնորհիւ արեւմտեան Մուղլայի համալսարանի ու հարաւարեւելեան Տիգրանակերտի համալսարանի մօտ հարիւր երիտասարդ ուսանողներ հանդիպում են աշխատելու երկրի նորագոյն պատմութեան իրենց անձնական տեսլականների վրայ, իսկ ապա այդ մասին խօսելու Սապանճը համալսարանում 2011թ.  տեղի ունեցած սեմինարի ընթացքում: Նմանապէս, «Անատոլու քիւլթիւր» կազմակերպութեան Պոլսի ցուցասրահը, որի նպատակն է նպաստել միջմշակութային երկխօսութեանը երկրի եւ տարածաշրջանի մակարդակներում, անցեալ տարուայ մայիսի 16-ից յունիսի 8-ը տեղ յատկացրեց «Տառապանքի երկու երեսը» (Two Faces of Suffering / Acinin Iki Yuzu / Du Ruyen Ese) ցուցահանդէսին: Այդ ցուցահանդէսին լուսանկարիչ Քամուրան Էրքաչմազը կողք կողքի էր դրել երկու կողմերի զոհերի հարազատների դիմանկարները`  փորձելով ցոյց տալ անասելի տառապանքների համընդհանրութիւնը, որոնք քայքայում են երկիրը:

Այս նախաձեռնութիւնները հաշտեցման գործընթացի համար անհրաժեշտ քայլեր են` արդարութեան իրաւունք, «յիշատականացում» համընդհանուր յիշողութեան կառուցում: Սակայն դրանք այնքան համակարգուած եւ ձեւաչափական չեն, որպէսզի իրապէս կարողանան ամբողջ երկրով մէկ արմատաւորել հաշտեցման քաղաքականութիւնը: Հէնց այս փաստն է, որ 2000-ականների վերջերից սկսած` նորայայտ կազմակերպութիւններին մղեց գտնել իրաւապաշտպան գործունէութեան նորացուած մեթոտներ, ներշնչուելով միջազգային հաշտեցման գործընթացներից: Նրանք իրենց համարում են անցումային արդարադատութեան ներկայացուցիչներ:

Յենուել Միջազգային Փորձի Վրայ

Անցումային արդարադատութեան միջազգային դաշտը
Վերոնշեալ փորձառութիւնների եւ ազգային հաշտեցումների միջազգային գործընթացների գլխաւոր տարբերութիւնը գործնական ոլորտում է գտնւում: Ըստ էութեան, այս փորձառութիւնները 1980-ականներից ի վեր մշտական միջազգային փոխանակումների, ինչպէս նաեւ Լատինական Ամերիկայում ստեղծուած առաջին անկախ յանձնաժողովների արդիւնքն են: Դրա հետ առնչուող կանոններն ու գործիքներն այսօր հիմնուած են ազգային հաշտեցման աւելի քան յիսուն գործընթացների համատեղ փորձի վրայ եւ վայելում են ՄԱԿ-ի աջակցութիւնը: Բացի այդ, այս գործընթացները հիմնուած են ձեւաչափուած մօտեցման վրայ, ինչը թոյլ է տալիս դրանց համեմատել միմեանց միջեւ: Անարդարութիւնները վերացնելուն միտուած այդ սկզբունքները որդեգրելով` անցումային արդարադատութեան ջատագովները նպատակ ունեն օգտուել նրա փորձից եւ ձեռք բերած միջազգային օրինականութիւնից:

Թուրքական Նոր Կազմակերպութիւնների Յանձնառութիւնը
Այդ կազմակերպութիւնները` Արդարութեան, ճշմարտութեան եւ յիշողութեան կենտրոնը («Adalet Hakikat Hafiza Merkezi», HAHM), վերլուծական կենտրոն «Թեսեւ»-ը եւ 78-լիլեր վաքֆը»-ն , նշելու համար միայն մի քանիսը, մասնակցում են Թուրքիայում անցումային արդարադատութեան կայացմանը` թուրքերէն թարգմանելով միջազգային փաստաթղթեր, կազմակերպելով միջազգային գիտաժողովներ եւ յարմարեցնելով ձեւաչափուած մօտեցումը թուրքական խնդրին: Օրինակ, HAHM-ը «նախնական կալանքի տակ անհետացածներին» վերաբերող տուեալների տեղեկութիւնների շտեմարան է ստեղծում ըստ միջազգային չափանիշների: Համեմատութիւններ անցկացնելու գործում ցուցաբերած այդ խստապահանջքութիւնն ու կամքը պակասում են նախկինում IHD-ի ու Եաքայ Տըրի կողմից իրականացուած նմանատիպ նախագծերին: Կազմակերպութիւնը մտադիր է ստեղծել Ճշմարտութեան եւ հաշտեցման յանձնաժողով: Միջազգային համագործակցութիւնը տեսանելի է ողջ այդ նախագծում. նորմերը գալիս են Անցումային արդարադատութեան միջազգային կենտրոնից, համակարգչային ծրագրերը` «Հիւրիտոքս» զուիցերիական կազմակերպութիւնից` պուրմայական օրինակի նմանութեամբ, խորհրդատուութիւնը` արժանթինեան «Սելս»-ից ու «Մեմորիա Ապիերթա»-ից, ինչպէս նաեւ` կենտրոնը Սերպիայում գտնուող «Մարդասիրական օրէնքի կեդրոն»-ից»:

Աւելի՛ն. անգլերէն բովանդակութեան ստեղծումը, ինչպէս նաեւ միջազգայինի հանդէպ դրական տրամադրուածութիւնն այս նոր դերակատարներին օգնում են հանրային հնչեղութիւն ստանալ, ինչը պակասում է աւելի հին կազմակերպութիւններին, որոնք հիմնականում միալեզու կամ երբեմն երկլեզու են` թուրքերէն ու քրտերէն: Այս հնչեղութիւնն ու միջազգային օրինականութիւնը նրանց թոյլ են տալիս աւելի հեշտ ստանալ արտասահմանեան դրամաշնորհներ, քանի որ անցումային արդարադատութեան միջազգային ցանցում աշխատող կազմակերպութիւնների համար հովանաւորներն ու դրամաշնորհներն աւելի հասանելի են:

Եզրակացութիւն

Մարդու իրաւունքների հետ կապուած նախաձեռնութիւնները աշխուժութիւն են մտցնում ընթացիկ խաղաղութեան գործընթացի մէջ: Սակայն ինչքան էլ կարեւոր լինեն, դրանք յայտնւում են լուսանցքում եւ զանգուածային լրատուամիջոցների ուշադրութիւնից դուրս են մնում: Անցումային արդարադատութեան միջազգային կանոններին համապատասխան նորայայտ կազմակերպութիւնների աշխատանքը կարող է օգնել բարելաւել մարդու իրաւունքների շարժման արդիւնաւէտութիւնն ու ներդաշնակեցումը, բայց նրա արձագանգը Թուրքիայում դեռեւս լուսանցքային է: Բոլոր այդ նախաձեռնութիւնները միասնաբար ազդեցութեան  մեծ ներուժ ունեն, բայց կարիք ունեն նաեւ համազգային քաղաքական աջակցութեան, որն այսօրուայ դրութեամբ սահմանափակւում է պետութեան ու ՔԱԿ-ի միջեւ ռազմական բնոյթի բանակցութիւններով:

Զինեալ պայքարից հրաժարուելու դիմաց կառավարութիւնը միջոցներ է առաջարկում` երաշխաւորելով քրտերի անհատի իրաւունքներն ու մշակութային ինքնավարութիւնը: Այդ միջոցառումները, որոնք մասնաւորապէս ներառում են երկրի սահմանադրութեան մէջ քաղաքացիութեան սահմանման վերաբերեալ բոլոր տեսակի ազգային բնոյթի յղումների վերացումը, իրենցից ներկայացնում են քիւրտ ժողովրդի պատմական պահանջները: Սակայն դրանք ոչինչ չեն ասում վերջին երեսուն տարիներում հակամարտութեան բացած վէրքերը բուժելու ուղիների մասին: Դրանք չեն խանգարում Ազգայնական շարժում կուսակցութեանը («Մէ.Հէ.Փէ.», որը յանուն Հանրապետութեան միասնութեան  եւ ահաբեկչութեան դէմ պայքարի` դատապարտում է այդ բանակցութիւնները) բոլոր տեսակի ընտրութիւններում երրորդ տեղը գրաւելուն: Ինչ վերաբերում է քրտերին, թէեւ Օճալանը շարունակում է մնալ շարժման անվիճելի առաջնորդը, բայց նա ամբողջութեամբ չի վերահսկում իրավիճակը: Քիւրտ բնակչութեան զգալի աջակցութիւնը վայելող բազմաթիւ անկախ խմբեր, որոնք Արաբունարի նպաստ ցոյցերի ժամանակ եւ՛ս մէկ անգամ ցոյց տուեցին, որ ունակ են բռնի ուժի դիմել առանց խորհրդակցելու կենտրոնական հրամանատարութեան հետ, եթէ համարում են, որ իրենց շահերը չեն յարգւում:

Այսօր առաջնահերթութիւնը տրւում է պայքարի դադարեցմանը, ինչը շատ բնական է: Սակայն, որպէսզի խաղաղութիւնը երկար պահպանուի, պէտք է, որ պետութեան ու ՔԱԿ-ի միջեւ ընթացող երկխօսութիւնը բացուի քաղաքացիական հասարակութեանը, եւ որ խօսքը տրուի երկրի բոլոր քաղաքացիներին: Անհրաժեշտ է ստեղծել անկախ յանձնաժողով, որը լոյս կը սփռի պատերազմող բոլոր կողմերի գործած չարաշահումների վրայ: Միեւնոյն ժամանակ նա պէտք է ճանաչուի պետութեան ու քրտական զինուած ուժերի կողմից եւ ստանայ նրանց աջակցութիւնը:

Այս յանձնաժողովը կարող է ոգեշնչուել միջազգային օրինակներից, ինչպիսիք են «ճշմարտութեան եւ հաշտեցման յանձնաժողովները», որոնք անցումային արդարադատութեան գործընթացում համաշխարհային լիիրաւ հաստատութեան են վերածուել: Այս դաշտը լայնօրէն զարգացուեց կարգաւորման գործընթացի շրջանակում ստեղծուած խորհրդարանական յանձնաժողովի զեկոյցում, որը հրապարակուեց 2013թ նոյեմբերին: Քրտական կողմն արդէն բազմիցս բարձրաձայնել է պատերազմող բոլոր կողմերի կողմից կատարուած ոճրագործութիւնները քննութեան առնող  յանձնաժողովի ստեղծման անհրաժեշտութեան մասին: Սակայն միայն բանակցութիւնների յաջող աւարտը թոյլ կը տայ երկու կողմերի քաղաքական ուժերին որոշակի օրինականութիւն ձեռք բերել անկախ յանձնաժողովի ստեղծման համար, որը կը նախաձեռնի հաշտեցման եւ Թուրքիայի հանրապետութեան հասարակութեան վերակառուցման աշխատանքը:

ԹԷՈՏԻՄ ՇԱՊՐ
Թուրքիայի ժամանակակից պատմութեան
ֆրանսացի հետազօտող

«Ռիփեր Ֆիուչըր»

 

 

Նախորդը

Տոհմիկ Օր Եւ Մայիսեան Յաղթանակի Տօնակատարութիւն Սուրէն Խանամիրեան Ազգային Քոլեճին Մէջ

Յաջորդը

«1915-ից Յետոյ Էլ Ցեղասպանութեան Գործընթացը Չի Դադարել»

RelatedPosts

Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

Յուլիս 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

Յուլիս 6, 2019
Դաշնակցական   Մամուլը
Ազդակ Գաղափարաբանական

Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)

Յուլիս 6, 2019

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In