Տեսակէտ. Հիմա Ո՞ւմ Ենք Սպասում
ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ Այս օրերին գուցէ պէտք է Ձենով Օհանի պէս «7 գոմշի կաշի կապել»` մեր թոքերը չպատռելու, ամբողջ ուժով ՈՏՔԻ ԵԼՆԵԼՈՒ հրամայականը գոռալու, լսելի դարձնելու, նիկոլի փորած անյատակ փոսի մէջ ընկած, իր ճակատագրին անտեղեակ ժողովրդին, որ ուժ տայ նրանց դուրս նետուելու այդ փոսից, ինչպէս` մեր դիւցազնավէպում, Մըսրա Մելիքի որոգայթ փոսի մէջ ընկած Դաւթին, լսելի դարձաւ Ձենով Օհանի կանչը, ու ...

