Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Երբեք Չէի Մտածի, Որ Մի Օր…

Ապրիլ 4, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԴՈԿՏ․ ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ  

Երբեք չէի մտածի, որ մի օր մենք, մեր զաւակների հետ ապրելու ենք համաճարակի սարսափելի վտանգը, ամենազարգացած երկրում իսկ ապաւինելով մեր ճակատագրին:

Աշխարհում յայտնուած ու անհետացած համաճարակներին, ինչպէս օրինակ ժանտախտին, որը կուլ տուեց Եւրոպայի կէսից աւելի ժողովրդին, որպէս ընթերցանութիւն, վէպ ու նովել ենք մօտեցել, զարհուրանքով կարդացել ու անցել, անշուշտ երախտապարտ իրենց կեանքի գնով դրա բուժումը գտած բժիշկ համաճարակաբաններին:

Միշտ մեր ծնողների եւ այլոց ապրած բոլոր տառապանքներին ականջալուր ենք եղել հարեւանցիօրէն, նրանց փորձառութիւններն ընդունել որպէս անցած, երբեք չվերադարձող պատահարներ, նրանց կորուստները վերագրել ժամանակի, դարի եւ երկրների աղքատութեան, գիտութեան տկարութեան եւ մարդկանց տգիտութեան:

Մեծ հայրս, հօրս հայրը, մահացել է Տիֆի համաճարակից Տէր Զօրի անապատում, հայ որբ երեխաներին փրկելիս: Նրա հիւծուած դիակը մնացել է անապատի արեւակէզ աւազների վրայ գիշատիչ թռչունների քմահաճոյքին յանձնուած:

Մեծ մայրս, իր 6 տարեկան մանչուկի հետ Տէր Զօրից փախչելիս նոյնպէս վարակուել է տիֆով: Իր հետ փախչողները տեսնելով նրա ծանր վիճակը, մայր ու որդի անօգնական թողնելով հեռացել են: Մեծ մայրս բարձր ջերմութեամբ, կէս անգիտակից վիճակով, ընկել է սխտորով եւ այլ վայրի բոյսերով մի դաշտ, որը պահպանել է իրենց ե՛ւ հիւանդութիւնից ե՛ւ հետապնդումից: Մեծ մայրս հրաշքների հաւատացող էր, քանի որ իր փրկութիւնը վերագրում էր հրաշքի:

Մայրս Հալէպում փրկուել է Թանկի համաճարակից…

Այսպիսի շարունակական անվերջանալի պատմութիւններով ենք սնուել ու մեծացել, ապրել լաւ ու վատ մեր առօրեայով, յաղթահարել ենք տարածուած կապոյտ հազի, տիզենթերիայի,կարմրուկի, ջրծաղիկի, թոքախտի, տարբեր տարածուած հիւանդութիւնները, յոյսերս դնելով գիտութեան եւ բժշկութեան բարձրագոյն զարգացման, պետութիւնների կազմակերպուածութեան, նրանց անխորտակելի ուժի ու հարստութեան վրայ: Ապրել ենք անհոգ ու երջանիկ, շատերս օրուայ ապրուստով մտահոգ ու զուսպ, շատերը անհոգ ու յղփացած եւ բոլորիս անհոգութիւնը հիմնաւորուած է եղել մէկ բանով` ժամանակակից բժշկութեան ու գիտութեան նուաճումներով:

Այսօր մեր բոլոր անհոգութիւնները յօդս են ցնդել, իրենց տեղը զիջելով այն նոյն անհանգստութեան ու անապահովութեան, որն ապրել են մեր ծնողները անցած դարում, երբ բժշկութիւնն ու գիտութիւնը այսօրուայ յառաջադիմութիւնը չունէին, երբ ժողովրդի մի խաւ անհաշուելի հարստութեան չէր տիրացել, երբ տիեզերքն ու երկրի ընդերքը այսքան չէր շահագործուել:

Այսօրուայ ստեղծուած ամբողջ յառաջադիմութեան մէջ անշուշտ այս անել վիճակը դժուար է ընդունել: Դժուար է ընդունել, որ չես կարողանալու օգնել արիւնակցիդ, հարազատիդ, ընտանիքի մեծ ու փոքր անդամներիդ: Զրկուած ես նոյնիսկ հրաժեշտի պարտականութիւնից: Եւ նոր ենք զգում անցեալ դարի մեր ծնողների կրած անօգնական, մահաբեր բազում դժուարութիւնները, առաւել գնահատելով նրանց մարդկային, ազգային կարողութիւնները եւ հանգստանում, գոհանում ենք, որ այս պահին երկրներն իրար օգնութեան են հասնում, որ անձնազոհ մարդիկ ու կազմակերպութիւնները իրենց կեանքը վտանգելով ժողովրդի կարիքներն են հոգում: Որ սփիւռքի մեր կազմակերպութիւնները` ՀՕՄ-ից, Հայ դատից սկսած մինչեւ տարբեր երիտասարդական կազմակերպութիւններ իրենց օգնութիւնն են բերում ոչ միայն իրենց շրջապատին, այլ նաեւ հայրենիքին: Որ Հայ դատի տքնաջան աշխատանքով, այն էլ այս ահաւոր վտանգաւոր օրերին, կրկին դրամական օգնութիւն կարողացան ապահովել Միացեալ Նահանգների կառավարութիւնից մեր երկրին ու Արցախին: Որ աշխարհի տարբեր ծայրերից օգնութիւն է հասնում մեր երկիր, մինչդեռ Լիբանանի, Սուրիոյ, Իրաքի, Պարսկաստանի հայութիւնը ամենադժուարին պայմաններում, առանց դրսի օգնութեան շարունակում է դիմակայել իր գլխին թափուած բազում դժուարութիւններին եւ նաեւ այս վարակին:

Այս ամէնով հանդերձ մենք անչափ մտահոգ ենք Արցախի վիճակով, ուր չգիտես ինչու շարունակուեցին ընտրական արշաւները, կայացան ընտրութիւններ…  Երբ բանակում աւելանում է  վարակուած զինուորների թիւը եւ ընդհանրապէս մեր երկրի վարակուածների թիւը: Եթէ բնակչութեան համեմատութեամբ ընդունենք, կը տեսնենք, որ այս մահաբեր համաճարակը մեր երկրում բաւական բարձր է: Մեր վարչապետի եւ առողջապահութեան նախարարութեան անհոգութիւնը պաշտպանողների մոլեռանդութիւնը չի կարողանալու կանգնեցնել վարակի այն թափը, որը աշխարհի այլ երկրներն են ապրում այսօր, նոյն իրենց իշխանութիւնների անհոգութեան եւ դանդաղկոտութեան պատճառով: Ժամանակն է, որ յենուենք, սովորենք փորձառութիւններից եւ աւելի խստօրէն պահպանենք այն բոլոր միջոցները, որոնցմով կարելի է նուազագոյն զոհերով ազատուել այս ամէնից:

Օգտուելով առիթից, մեր բոլորի ցաւակցութիւնն եմ յայտնում այս օրերին այս մահաբեր վարակումով մեզնից հեռացած մեծագոյն եւ նաեւ շարքային հայերի ընտանիքներին, որոնց չկարողացանք մեր վերջին հրաժեշտը տալ, ըստ արժանւոյն չկարողացանք ճանապարհել իրենց:

Վստահ եմ դեռ կը գայ այն օրը, երբ շուտով կեանքը կրկին իր հունի մէջ կը մտնի, կրկին կը վայրիանան պետութիւնները, ժողովուրդները, մարդիկ, մոռանալով ամէն ինչ, աւելի ագահօրէն կը կառչեն կեանքին ու իրենց կամ ուրիշի ունեցուածքին, իսկ մինչ այդ ուզում եմ իմ խորին շնորհակալութիւնը յայտնել ամենասովորական աշխատողներից, որոնք փորձում են սպասարկել, կեանքի ընթացքը հունի մէջ պահել, մինչեւ իրենց կեանքը, իրենց արիւնը այս վարակը վերացնելու համար ինքնակամ տուողներին:

Յատկապէս խորին շնորհակալութիւն բոլոր աշխարհի բժիշկներին ու բուժաշխատողներին, որոնք վայրկեան անգամ չեն տատանւում, ինքնակամ նետւում են մահաբեր այդ միջավայրում մարդկանց կեանքերը փրկելու:

Բոլորիդ մաղթում եմ, որ համբերութեամբ ու գիտակցօրէն զինուած հետեւենք այն բոլոր կանոններին, որոնք օգնելու են փրկելու ոչ միայն մեր, այլ բազում այլոց կեանքերը: Մարդկութեանը օտարացրած աշխարհում օգտագործենք այս առիթը, այս կանգառը, կրկին մարդկային պարզ կեանք վերադառնալու, մեր հայեացքները տարբեր ելեկտրոնիկ գործիքներից կտրելով շուռ տանք մեր ներսը, ճանաչենք ինքներս մեզ, ճանաչենք իրար, ի նպաստ ամենաթանկ հարստութեան` ընտանիքի` մարդկութեան, հասարակութեան, պետութեան հիմքի, նրա անդամների, իրար ունենալու անփոխարինելի երջանկութեան:

Մաղթում եմ ազգովին առանց մեծ կորուստների դուրս գանք այս մահաբեր համաճարակից, դեռ մենք կէս թողած բազում աւարտին հասցնելիք ծրագրեր ունենք: Դեռ պարտք ունենք մեր անցած եւ գալիք սերունդի հանդէպ:

Առողջութիւն եմ մաղթում բոլորիդ:

1 ապրիլ 2020

 

Նախորդը

Նաեւ Այսպիսի Կեանք

Յաջորդը

Յոյսին Յաղթական Մուտքը Երուսաղէմ

RelatedPosts

Ստորագրութիւններ Յանուն (Ոչ)ինչի՞
Անդրադարձ

Ստորագրութիւններ Յանուն (Ոչ)ինչի՞

Օգոստոս 21, 2025
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Արամ Ա. Կաթողիկոսի Պատգամին Հետքերով

Օգոստոս 20, 2025
Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Հարեւանիս Շան Հաջոցը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Սիրտս Արդեօք Յանցաւո՞ր Է

Օգոստոս 20, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?