Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Եթէ Դու Մտահոգ Ես…

Հոկտեմբեր 20, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Իմ առջեւ ծոյլ, թմրած, իր ոչնչացմանը յօժարակամ սպասող մեր երկրի լուրերն են, իսկ ականջներումս դժժում է աշխարհի տարբեր երկրների անհանգիստ պայքարի տեղատարափը:

Ֆրանսան ատամ-ատամի պայքարում է Ճրզիի ջրերում իր ձկնորսական իրաւունքների Անգլիոյ սահմանափակման դէմ:

Անգլիան դարձել է մէկ այլ Լիբանան, կազ չկայ, ուտելիքի ահաւոր պակաս, ժողովրդին սնունդ մատակարարող հաստատութիւններն են բարեփոխումներ պահանջում իշխանութիւնից:

Ողջ Եւրոպայի հայեացքը կրկին ուղղուած է Ռուսաստանի վրայ, որը գնալով իր դիրքերն է ամրացնում կազամուղի մատակարարման շուկայում:

Իրանը քաղաքական մեծ ճկունութեամբ ոչ միայն փորձում է իր դէմ Արեւմուտքի կողմից վաղուց ծրագրուող պատերազմը կանխել, այլ` միաժամանակ նորաթուխ Ազրպէյճանին իր տեղը ցոյց  տալ, ռազմական մեծ ուժեր կուտակելով սահմանին:

Սուրիան, իր երկրին նուիրուած հաւատարիմ նախագահով, երկարատեւ կործանիչ պատերազմում արժանապատուօրէն յաղթելով, վերականգնում է իր տեղը միջազգային կեանքում:

Միացեալ Նահանգները եւ Անգլիան իրենց շահերի համար Ֆրանսայի ձեռքից բառի բուն իմաստով խլում են Աւստրալիա-Ֆրանսա սուզանաւի կառուցման պայմանագիրը:

Աւստրալիոյ բնիկները երկարատեւ դատական պայքարից յետոյ յաղթում, ետ են ստանում 130 միլիոնից աւել տարիների իրենց ազգային հարստութիւն անտառները:

Տիգրիթում, Եթովպիա, շարունակւում է մեր նման անճարակ, անպաշտպան ժողովրդի տեղահանումն  ու սովը:

Աշխարհում ժամ առ ժամ աւելանում են իրենց երկրից տեղահանուածների թիւը եւ այս շարունակուող անհեռանկար իրարանցումի մէջ ես ետ եմ մխրճւում իմ երկրի գոյութեանն սպառնացող իրականութեան մէջ:

Այնինչ իմ երկիրը կարծես այս փոթորկուող աշխարհի մասը չի կազմում, ոչ էլ իր գլխին կախուած, ամէն ժամ պայթիւնի սպասող վտանգը տեսնում:

Կարծես պատերազմում տարածքներ չի յանձնել, զոհեր ու գերիներ չի ունեցել, խաղաղ ու երջանիկ մարսում է իր խաշն ու խորովածը, իր քիւֆթան ու գաթան եւ սպասում է թուրքի հետ ժամ առաջ  յարաբերութիւնների ստեղծմանը` առաւել շատ ուտելու համար:

Ամէն ինչ լաւ է, երկրի անգէտ վարչապետի միանձնեայ յայտարարումով, երկրի սահմանները վերջապէս ստալինեան խեղաթիւրումից ճշդուած են յօգուտ թշնամու:

Հայաստանի ժողովրդին 30 տարիներ գլխացաւանք պատճառած Արցախի հարցը լուծուած է յօգուտ թշնամու, եւ որ վերջապէս Հայաստանի ժողովուրդը կարող է արդէն հանգիստ քնել, քանի որ 75 տոկոսից աւելին թշնամու հոգածութեանն է յանձնուած:

Երկրում ամէն ինչ հոյակապ է, 10 հազար զոհերը նախկինների պատասխանատուութեանն է պատկանում, նրանք են յանձնել երկիրը:

Օրէ օր մեր երկրի սահմանները անարգել մուտք գործող թշնամուն երկրի իշխանութեան կողմից իրաւունք է տրուած իրենց պէտք եղածի չափով եւ աւելիով տիրանալու, որը նոյնպէս նախկինների վզին է փաթաթուած:

Գերիների հարցը միջազգային հաստատութիւններին է յանձնել անկարող իշխանութիւնը, այնպէս որ, ժողովուրդը կարիք չունի մտահոգուելու, քանզի այնպիսի իշխանութիւն ունի, որը հոգում է բոլոր հարցերը, որը շուտով թուրքական յարաբերութիւններն է բարելաւելու, որին ժողովրդի մի անուղեղ զանգուած է ագահօրէն սպասում:

Ուրեմն մարդկային եւ տարածքային կորուստները սուտ են, երկրին կործանման վտանգ չի սպառնում, լուրերը սուտ են, վարչապետը անձնատուութիւն չի յայտարարել, նա դաւաճան չէ եւ շուտով հերոս կը հռչակուի, կը տեսնէք, միայն իշխանութիւնն է ճիշդ:

Եթէ իրօք այդպէս է, ինչո՞ւ է իշխանութիւնը այդքան վախեցած ու յարձակողական:

Ինչո՞ւ է խորհրդարանը դարձել ուղղիչ տուն, ուր Ալեն Սիմոնեան կոչեցեալ պնակալէզը, որը պատրաստւում է վստահաբար դառնալու իր դաւաճան ղեկավարի յետնորդը, բանտապետի յոխորտանքով է լռութեան հրաւիրում մի բուռ խեղճ ու կրակ ընդդիմութեանը, որոնք անզօր կերպով փորձում են հաստատել, աւելի շատ ժողովրդին տեղեկացնել, այս իշխանութեան կատարած եւ շարունակուող դաւաճանութիւնները:

Լսուած բա՞ն է յանցագործը յանձնաժողով կազմի իր գործած յանցանքները բացայայտելու համար: Բայց դա թոյլատրւում է մեր խորհրդարանում, չէ՞ որ դա ամենակալ դաւաճանին ծառայող ինքնագործ խմբակցութիւն է:

Եթէ իրօք կատարուած իրողութիւնը սուտ է, ինչի՞ց են այդքան սարսափահար իրենց բոլոր գործողութիւններում, նոյնիսկ` իրենց դէմքի արտայայտութիւններում, որը բոլորովին էլ հայի դէմք չէ:

Եւ ինչո՞ւ են ժողովրդին անվերջ ահաբեկում գալիք պատերազմի ահով:

Մի՞թէ նիկոլի գործարքը դեռ չի աւարտուել:

Իսկ եթէ ամէն ինչ այդքան գունաւոր է երկրում, որ ժողովուրդը շարունակում է իր խաղաղ առօրեան, իր համերգներն ու ուրախութիւնը, ինչի՞ց է վախենում երկրի տիրակալը, որ իրեն պատսպարում է հազարաւոր զրահապատ շքախմբով, նոյնիսկ նրանց հսկողութեամբ գերեզման է այցելում:

Երբեւէ լսուա՞ծ է ննջեցեալներից վախենալ:

Իմ ծնողները հանգչում են Սան Ֆրանսիսքոյի գերեզմանատանը, որի հսկիչը 90-ամեայ մի աշխուժ կին էր` Վիոլեթը: Նրա ծնողներն են առաջ եղել այդ գերեզմանատան հսկիչը, ինքն էլ ծնուել, մեծացել էր այդ նոյն տեղում, ուր նաեւ իր բնակարանն էր: Հետաքրքիր զրուցակից էր, հոյակապ յիշողութեամբ եւ քրոջս` Ժաննայի հետ յաճախ խօսում էինք իր հետ: Իմ այն հարցին, թէ այդտեղ ապրելով գիշերները ինչպէ՞ս չի վախենում, նա պատասխանեց`. «Դուք վախեցէք, որ երկոտանի քայլողների մէջ էք ապրում, ննջեցեալներից ինչո՞ւ պիտի վախենամ»:

Այդ զրահաւորուած հսկիչներին նոյն խօսքերով ես եմ դիմում, Եռաբլուրում համատարած լռութեան եւ յաւէրժութեան գիրկը ղրկուածների մէջ դուք ումի՞ց էք պաշտպանում այդ ննջեցեալների սպանդին պատճառ դարձողին:

Մի՞թէ այդ զրահապատ կերպարանքները իրենց ոչնչացուած չեն զգում, նոյնիսկ այդտեղ, մարդկային վերջին հանգրուանին, որին վաղ թէ ուշ իրենք էլ են մատնուելու:

Այդ փոքրիկ երկրում, ուր բոլորը ճանաչում են իրար, մի՞թէ նրանցից մէկն ու մէկը գոնէ հեռաւոր ծանօթ չունի այդ հազարաւորների մէջ, որ չեն բարեհաճում գոնէ ծունկ դնել, կամ գլուխ խոնարհել ոեւէ մէկի շիրիմին:

Այն, ինչ կատարուեց եւ դեռ շարունակւում է կատարուել երկրում, կրկին ու կրկին հաստատում է մի ճշմարտութիւն, մենք դեռ նոյնիսկ 19-րդ դար մուտք չենք գործել, այլապէս չէինք հանդուրժի այս արիւնոտ խեղկատակութիւնը:

Վիրաւորանքից ու նուաստացումից փրկուելու համար ազգովին թոյն պիտի խմէինք, եթէ իրապէս ազգ լինէինք, որ փրկուենք այս ինքնագործ, քաղաքակիրթ հասկացողութիւնից միլիոնաւոր դարեր ետ մնացած,  ցնցոտի իշխանութիւնից, եւ ոչ թէ շարունակէինք ընդունել նրանց ներկայութիւնը:

Յիշում եմ թալանի, այո՛, թալանի, որովհետեւ կողոպուտը բաւական կիրթ բառ է, մեր նման գաւառամիտ ժողովրդի համար, երբ ԼՏՊ-ի իշխանութիւնը իրապէս թալանի ենթարկեց եւ փտածութեան դուռը լայնօրէն բացեց համատարած թշուառութեան ու բարոյազրկման մէջ խեղդուող երկրում` յայտարարելով, որ երկիրը մեծ նուաճումների շեմին է կանգնած, որին խոչընդոտողը Արցախն է:

Եւ մինչեւ անգամ ազատագրուած Արցախը անվերջ թիրախաւորեց ոչ միայն դրսի թշնամու, այլ ներսում ապրող անուղեղ, միայն ստամոքսով քարշ եկող ժողովրդի համար, որի շարունակութիւնը մենք «վայելում» ենք այսօր:

Եթէ մենք իրապէս մեր գոյութեամբ, մեր երկրով մտահոգ ազգ լինէինք, մենք դեռ վաղուց, դեռ այդ ժամանակ դատապարտած լինելով ԼՏՊ-ին` կ՛ազատագրէինք մեր երկիրը այսօրուայ եւ հետագայ բոլոր կործանումներից: Սակայն այդ ժամանակ էլ, ինչպէս այսօր, ընդդիմութիւնը արդարացաւ, որ իր խիստ քայլով կարող է ապակայունացնել երկրի վիճակը:

Երբ երկրի իշխանութիւնն է ապակայունացնում երկիրը, այլեւս ումից որեւէ՞ բան պիտի սպասես:

Սրանից աւելի ապակայուն վիճա՞կ, երբ թշնամին մեր դրան շեմին է եւ իրեն ողջ երկրի տէրը կարծող բռնապետը ոչ միայն բացել է բոլոր դռները, այլ հրաւէրք է ուղարկել եւ խոնարհութեամբ սպասում է նրանց ժամանումին: Վստահաբար մի նոր հրավառութիւն կը կազմակերպուի այդ օրը, եւ հայութեան անուղեղ զանգուածը կը գովերգի այն:

Մենք հաշուեյարդար չտեսանք մեր անկախութիւնը եւ Արցախի անկախութիւնը ոչնչացնողների հետ, այլ շարունակում ենք հանդուրժել նրանց ներկայութիւնը:

Ինչպէ՞ս է պատահում, որ աշխարհում միայն մեր ժողովուրդն է երկրորդ անգամ ցեղասպանութեան զոհ դառնում, այն էլ` նոյն թշնամուն:

Մտածո՞ւմ էք այդ մասին:

Մեր ժողովուրդը իրեն նուաստացած չի՞ զգում այս փաստից:

Ինչպէ՞ս է պատահում, որ դեռ նոր դիակներ են յայտնաբերւում, նոր զոհեր ունենում ու ոչ մէկը չի խօսում, չի հարցադրում, չի քննում եղելութիւնը:

Տարածքների նուիրումը կոծկուեց, կարծես մի խուրձ ցախաւել էր յանձնուել թշնամուն, այսօր արդէն ամէն ինչ մոռացուած է:

Անհետ կորածների հարցը կոծկուեց, զոհուածների իրական թիւը, ճանապարհին նետուած դիակների հարցը կոծկուեց, նկուղներում փտած մարմինների հարցը նոյն անտարբերութեամբ կոծկուեց եւ դեռ քանի շարունակւում է այդ կոծկումի հնազանդ ընդունումը, գիտցէք, որ վաղը երկրի անհետացումն էլ նոյն յաջողութեամբ կոծկուելու է:

Եւ դո՛ւ, ժողովո՛ւրդ, ծոյլ ու անտարբեր սպասելու ես, որ մէկը դրսից գայ ու փրկի քեզ, դու այդպէս ես ապրել դարերով, եւ երբ քո որդիները կոտրեցին քո ողորմութեան սովորոյթը, քեզ դա դուր չեկաւ, քանի որ քո ուսերին դրուեց երկիրը պաշտպանելու ծանր պատասխանատուութիւնը:

Իսկ դու չես սիրում պատասխանատուութիւն կրել, սովոր չես, միշտ մէկից կախուած պիտի լինես, միշտ ուրիշին ես մեղադրում, միշտ մէկ ուրիշն է մեղաւոր, միշտ քեզնից առաջիններն են մեղաւոր եւ նրանց մեղադրելով` դու հերոսացնում ես ինքդ քեզ:

Այս ամէնի պատասխանատու, այս խեղկատակ դաւաճանին  պաշտամունք դարձրած իրողութիւնն անգամ քաջութիւն չունես ընդունելու:

Քաջութիւն չունես ընդունելու, որ չարաչար սխալուել ես քո ընտրութեան մէջ եւ այդ սխալդ ուղղելու ժամանակը ի վնաս քեզ ու ի վնաս երկրիդ ես վատնում:

Դեռ վախուորած ու քծնանքով դու շարունակում ես կործանել անկախութիւնդ, որի լուսաւոր հիմնադիրները այլեւս չկան:

Դո*ւ ես մեղաւոր, ժողովո՛ւրդ, եւ ոչ մէկին մի՛ մեղադրիր, երբ ինքդ անընդունակ ես հասկանալու, որ քո անտարբերութեամբ, քո գնուած հաւատով դու կործանում ես ինքդ քեզ եւ երկիրդ:

Չէ՞ որ քեզ երկիր յանձնածները եւ երկրի համար իրենց կեանքերը զոհաբերածները պատասխանատուութիւնը չգցեցին նախկինների վրայ, նրանք չսպասեցին ուրիշների օգնութեան, նրանք չգնուեցին, այլ զոհաբերուեցին, որ դու ապրես, որ երկիր ունենաս եւ` անկախ երկիր:

Եւ եթէ դու մազաչափ անգամ մտահոգ ես քո երկրի համար, ոտքի ելի՛ր եւ մաքրի՛ր երկիրը դաւաճաններից, ամէն գնով պահպանիր այդ թանկ ձեռք բերուած անկախութիւնը, որը նոր հազարաւորների կեանքերով է գնուած:

1 հոկտեմբեր 2021

 

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Ակնարկ. Հայաստանէն Ճիշդ Ուղղութեամբ… Կիսաքայլ Մը

RelatedPosts

Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Հայ Օգնութեան Միութիւն (ՀՕՄ) (115-րդ Տարեդարձին Առիթով)

Հոկտեմբեր 18, 2025
Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն
Անդրադարձ

Հաճնոյ Հերոսամարտը. Հայրենիքի Իմացութեան Անմահ Վկայութիւն

Հոկտեմբեր 18, 2025
Ժեներալը…
Անդրադարձ

Ժեներալը…

Հոկտեմբեր 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?