ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմինի Յայտարարութիւն
Խստօրէն դատապարտում ենք Մերձաւան բնակավայրում տեղի ունեցած զինուած յարձակումը, որի հետեւանքով սպաննուել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորեանը եւ քրէական ոստիկանութեան ծառայող Կարէն Աբրահամեանը, եւ վիրաւորուել է մէկ քաղաքացի: Մեր խորին ցաւակցութիւնն ենք յայտնում զոհուածների ընտանիքներին, հարազատներին, համայնքի բնակիչներին ու բոլոր նրանց, ովքեր կիսում են այս մեծ վիշտը: Վիրաւորում ստացած քաղաքացուն մաղթում ենք շուտափոյթ ապաքինում: Տեղի ունեցածը հերթական անգամ ապացուցում...




















