Կռփամարտ. Եւրոպական Խաղեր. Հրապարակուեցան Հայաստանի Հաւաքականներուն Կազմերը
Հայաստանի կռփամարտի հաւաքականի գլխաւոր մարզիչ Ռուդիկ Մկրտչեան հրապարակեց հաւաքականներուն կազմերը, որոնք պիտի մասնակցին 21-30 յունիսին Մինսքի մէջ տեղի ունենալիք եւրոպական խաղերուն, յայտնեց Հայաստանի կռփամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը: Տղոց կազմը կը բաղկանայ հետեւեալ կռփամարտիկներէն. Արթուր Յովհաննիսեան (49 քկ), Էրիք Պետրոսեան (56 քկ), Հրայր Շահվերդեան (60 քկ), Յովհաննէս Պաչքով (64 քկ), Կորիւն Ասթոյեան (69 քկ), Արման Դարչինեան (75 քկ), Հենրիկ Սարգսեան (91...




