ՖԻՖԱ-ն Բեկանեց Ռայոլայի Որակազրկումը
Միջազգային մարզական մամուլը նախորդ շաբաթավերջին յայտնեց, որ ՖԻՖԱ-ն բեկանեց Իտալիոյ ֆութպոլի ֆետերասիոնին որոշած որակազրկումի վճիռը` Մինօ Ռայոլայի ֆութպոլի գործունէութեան վրայ: Իտալական դատարանը ֆութպոլի գործակատարին դէմ սահմանուած կախակայումը արդարացուց ի նպաստ Ռայոլայի: 51 տարեկան Ռայոլա առանց որեւէ պատճառի երեք ամիսով կախակայուած էր: Իր կարգին, հետեւելով Իտալիոյ ֆութպոլի ֆետերասիոնին, ՖԻՖԱ-ն եւս այդ կախակայումը հաստատած էր անոր դէմ: Մարզական վճռաբեկ դատարանին («Սի. Էյ....





