«Քոփա Ամերիքա». Պրազիլ Յաղթեց Բացման Մրցումին. Արժանթին Պարտուեցաւ

Շաբաթ, 15 յունիսին, Պրազիլի մէջ սկիզբ առաւ «Քոփա Ամերիքա» ֆութպոլի մրցաշարքը:

Էսթատիօ տօ Մորումպիի մարզադաշտին վրայ տեղի ունեցած բացման մրցումին, որուն ներկայ էր աւելի քան 46 հազար հանդիսատես, հիւրընկալ խումբը` Պրազիլ, 3-0 արդիւնքով տպաւորիչ յաղթանակ մը արձանագրեց Պոլիվիոյ դէմ: Ֆիլիփ Քութինիօ նշանակեց 2 կոլ (50-րդ` փենալթիով եւ 53-րդ), մինչ երրորդ կոլը նշանակեց Էվըրթոն (85-րդ):

Ա. խմբկին մէջ անոնց հետ եղող Վենեզուելա – Փերու ճակատումը աւարտեցաւ 0-0 հաւասարութեամբ:

Սակայն, Բ. խմբակին մէջ Արժանթին անակնկալ պարտութեամբ մը սկսաւ մրցաշարքին, երբ 2-0 արդիւնքով տեղի տուաւ Քոլոմպիոյ դիմաց:

Ռոճըր Մարթինեզ (71-րդ) եւ Տուվան Զափաթա (86-րդ) նշանակեց իրենց խումբին երկու անպատասխան կոլերը:

Առաջին կոլին էսիսթը կատարեց Խամես Ռոտրիկեզ:

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )