«Դրօշակ»-ի Առաջնորդող. Չհաշտուել Կործանարար Ընթացքի Հետ
2024 թ. նոյեմբերի 3-ին Մոլտովայում տեղի ունեցած նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլից յետոյ վերընտրուած նախագահին յղուած Նիկոլ Փաշինեանի շնորհաւորական ուղերձում մասնաւորապէս ասւում է. «Հայաստանի եւ Մոլտովայի յարաբերութիւնների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարութեան արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթութիւններից է»: Ինչո՞վ է պայմանաւորուած այս առաջնահերթութիւնը: Եթէ անդրադառնանք անկախացումից յետոյ հայ-մոլտովական յարաբերութիւնների պատմութեանը կը տեսնենք միայն, որ Մոլտովան մաս է կազմել ՎՈւՈւԱՄ (Վրաստան, Ուքրանիա, Ուզպեքստան, Ազրպէյճան,...




















