Իրանին Ու Ռուսաստանին Հաւաստիանալու Պաքուի Հարկադրանքը…
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Օրերս Ազրպէյճանում գործարկուեց Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթգիծը, որը Պաքուի իշխանաւորների կողմից բնութագրւում է որպէս այլընտրանք` դէպի Եւրոպա տանող ռուսական տարանցիկ նախագծերի: Այսօր, սակայն, Թեհրանում երեւի այդ եւ նմանօրինակ տարանցիկ նախագծերի շուրջ Պաքուի իշխանաւորը յատկապէս Ռուսաստանի նախագահի հետ սակարկումների ընթացքում ինքնարդարացման հիմնաւոր պատճառների փնտռտուքներով է տառապելու: Պաքուի միապետը յատկապէս թեհրանեան նիստի հիւրընկալ կողմին` Իրանին վստահութիւն ներշնչելու պարտաւորութիւն...




















