Արժէքների Պատերազմ
ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ ՀՅԴ հանրային կապերի գրասենեակի պատասխանատու Հայաստանեան գործընթացները աչքի են ընկնում ո՛չ միայն աղմկայարոյց բացայայտումներով, կալանաւորումներով, դատավարութիւններով, ազատ արձակումներով, հարկային վարչարարութեան աշխուժացմամբ, հակափտածութեան եւ մենաշնորհների դէմ պայքարով, նոր ընտրութիւնների սպասումներով եւ քաղաքական ուժերի վերադասաւորումներով, այլեւ արժէքների բախմամբ: Ժողովրդական արդար ընդվզումը շարժել է նաեւ հայ հանրութեան արժէքային դաշտը, որի մի հատուածը սնւում է ոչ ազգային միջավայրից եւ ուղղուած է սպասարկելու...

















