Անցեալի Եւ Ապագայի Սահմանագծում. Հայաստանի Անցնող Մէկ Տարին
ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍԵԱՆ 2019 թուականը Հայաստանում քաղաքական վերադասաւորումների տարի էր` պայմանաւորուած 2018 թ. ապրիլին սկիզբ առած իշխանափոխութեան աւարտով: 2018 թուականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների արդիւնքում օրէնսդիրի աթոռներից 88-ը զբաղեցրեց Փաշինեանի «Իմ քայլը» դաշինքը, 26-ը` ԲՀԿ-ն, 18-ը` ԼՀԿ-ն: 2019 թուականի յունուարի 14-ին ՀՀ նախագահի կողմից Նիկոլ Փաշինեանն ինքնաբերաբար նշանակուեց Հայաստանի վարչապետ: Կառուցուածքային փոփոխութիւնների արդիւնքում Հայաստանի 17 նախարարութիւններից...




















