Ախալցխայի Մանկապարտէզների Հայկական Բաժիններում Ուսուցումը Այլեւս Հայերէն Չէ
ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ Պարզւում է` Ախալցխայի շրջանի մանկապարտէզների հայկական բաժիններում ուսուցումը հայերէն չէ: Այս մասին պարզ դարձաւ փետրուար 4-ին Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի գլխաւոր յանձնակատարի այցի ժամանակ, որի ընթացքում Սազել գիւղի բնակիչներից մէկը բարձրաձայնեց խնդրի մասին: Սազել գիւղի բնակչի խօսքերով, իր երեխան մանկապարտէզում չի սովորում հայերէն, ինչի մասին վկայում են երեխայի սովորելու նպատակով տրուած բանաստեղծութիւնները միջոցառումներից առաջ: «Իմ երեխային միջոցառման նախապատրաստուելու նպատակով...



















