Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ախալցխայի Մանկապարտէզների Հայկական Բաժիններում Ուսուցումը Այլեւս Հայերէն Չէ

Մարտ 12, 2020
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԷԴՈՒԱՐԴ ԱՅՎԱԶԵԱՆ

Պարզւում է` Ախալցխայի շրջանի մանկապարտէզների հայկական բաժիններում ուսուցումը հայերէն չէ: Այս մասին պարզ դարձաւ փետրուար 4-ին Հայաստանի Հանրապետութեան  սփիւռքի գլխաւոր յանձնակատարի այցի ժամանակ, որի ընթացքում Սազել գիւղի բնակիչներից մէկը բարձրաձայնեց խնդրի մասին:  Սազել գիւղի բնակչի խօսքերով, իր երեխան մանկապարտէզում չի սովորում հայերէն, ինչի մասին վկայում են երեխայի սովորելու նպատակով տրուած բանաստեղծութիւնները  միջոցառումներից առաջ: «Իմ երեխային միջոցառման նախապատրաստուելու նպատակով տուել էին հինգ բանաստեղծութիւն ու հինգն էլ` վրացերէն լեզուվ», այդ ժամանակ Ախալցխայի քաղաքապետարանի շէնքում ներկաներին տեղեկացուց Սազել գիւղի բնակիչը:

Akhaltskha.Net-ին յաջողուեց պարզել, թէ նման խնդիրը, որ Սազել գիւղից բացի` առկայ է նաեւ`  հայկական Մեծ Պամաճ ու Սուխլիզ գիւղերում,  ինչպէս նաեւ Ախալցխա քաղաքի մանկապարտէզների հայկական բաժիններում:

«Ես ունեմ երկու երեխայ, որից աւագը մանկապարտէզը աւարտել է երեք տարի առաջ,  այն ժամանակ իմ երեխան մանկապարտէզում  սովորում էր հայերէն ու վրացերէն բանաստեղծութիւններ ու երգեր. իսկ հիմա իմ փոքրիկ տղան նոյն խմբակում չի սովորում  հայերէն ոչ մի բանաստեղծութիւն ու երգ», ասում է ծնողը, ում երեխան յաճախում է Ախալցխա քաղաքի մանկապարտէզներից մէկի հայկական բաժինը:

Այս առիթով մենք փորձեցինք լուրի իսկութիւնը ստուգել տուեալ մանկապարտէզի աշխատակցից, ինչին ի պատասխան տեղեկացրեց մեզ, որ իրենք երեխաներին դասաւորում են այն ծրագրով, որը յանձնարարում է իրենց վերադասը:

Ախալցխայի հոգեւոր տեսուչ Յակոբ աբղ. Սահակեանի խօսքերով, տուեալ փաստը վիրաւորանք է մեր ժողովրդի ու յատկապէս մայրերի նկատմամբ, որոնք ցանկանում են, որ իրենց երեխաները, վրացերէնի հետ մէկտեղ, սովորեն նաեւ մայրենի լեզուն: Նրա խօսքերով,   մանկապարտէզների հայկական խմբակների ուսուցիչները հասկնալի պատճառներով խուսափում են յստակ պատասխան տալ` խնդրին վերաբերող, սակայն նման տեղեկութիւնները  լայն տարածում են ստացել հանրութեան շրջանում, ու այդ պատճառով տեղական ինքնավարման մարմինների ներկայացուցիչները պէտք է պաշտօնական ձեւով արձագանգեն կատարուածի վերաբերեալ:

Մեր տեղեկութիւնների համաձայն, նախկինում հայկական խմբակներում, վրացերէնի հետ մէկտեղ, դասաւանդուել է նաեւ հայերէնը, սակայն վերջերս  (մէկ-երկու տարուան մասին է խօսքը)  «վերեւներից» ներքին կարգով հրաման են ստացել չդասաւանդել այլեւս հայերէն:

Հարկ է նշել, որ այս շրջանի մանկապարտէզները պատկանում են Ախալցխայի տեղական ինքնավարման մարմիններին, եւ նման հրահանգ կարող էր իջեցուել Ախալցխայի քաղաքապետարանից, սակայն որոշակիօրէն, ո՛ր պաշտօնեան է տուել նման հրահանգ, դա դեռ պարզելու կարիք ունի:

Մեսրոպեան ուղղագրութեան վերածեց`
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԸՍՐԼԵԱՆ

Նախորդը

Արցախի Մասին Հայ Դատի Յանձնախումբի Պատրաստած Թղթածրարը Յանձնուեցաւ Քանատայի Պաշտպանութեան Նախարար Հարժիթ Սաճճանի

Յաջորդը

«Հայրենիք»-ի Խմբագրական. Էրտողանեան Ներխուժումներ

RelatedPosts

Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Դպրոցական Օրերէն Լաւ Յիշատակ Մը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն «Թռչէի Մտքով Տուն»

Մայիս 10, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գիտակից Մայրը (Մայրերու Օրուան Առթիւ)

Մայիս 10, 2025
Բնակա՞նը,  Թէ՞  Բնութիւնը
Անդրադարձ

Հերոսածին Մայրեր

Մայիս 10, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?