Անխուսափելի Սահմանաբաժանը
ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ Այս օրերին երկրում առկայ է առաջին հայեացքից ծանօթ, իսկ իրականում` տարօրինակ պատկեր. ժողովրդի մի մասը յամառ պայքար է մղում հայրենիք եւ պետականութիւն ունենալու համար, երկրորդ մասը, ընդհանուր առմամբ համաձայն լինելով առաջինների հետ, բայց եւ այնպէս յետոյքը չի կտրում փափուկ բազկաթոռներից ու բազմոցներից` գերադասելով իրադարձութիւններին հետեւել համակարգիչների ու հեռուստացոյցների պաստառներից, այլ կերպ` առաջնորդուելով ուրիշի ձեռքով կրակից շագանակներ հանելու յայտնի...

















