Մեծ Ղարաքիլիսայի Հերոսամարտի Նշանակութիւնը Եւ Նրա Հերոսները
ԱՐՄԷՆ Ց. ՄԱՐՈՒՔԵԱՆ Պատմական գիտութիւնների դոկտոր, փրոֆեսէօր Ղարաքիլիսայի ճակատամարտը վերջինն էր մայիսեան հերոսամարտերի շարքում, որով եւ վերջակէտ դրուեց թուրք-հայկական պատերազմին, եւ ստորագրուեց Պաթումի հաշտութեան պայմանագիրը: Եթէ Սարդարապատի եւ Բաշ Ապարանի ճակատամարտերով Արարատեան դաշտավայրում ծուարած հայութիւնը փրկուեց անխուսափելի ոչնչացումից, եւ նպաստաւոր պայմաններ ստեղծուեցին հայոց պետականութեան վերականգնման համար, ապա Ղարաքիլիսայի ճակատամարտը, նշուածից բացի, ունէր նաեւ աշխարհաքաղաքական նշանակութիւն, քանզի դրա շնորհիւ որոշ ժամանակով...



















