ՀՅ Դաշնակցութեան Յայտարարութիւնը Արցախի Հանրապետութեան Հռչակման 25֊Ամեակի Առիթով
Սեպտեմբերի 2-ին լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման 25-ամեակը: Անցած տարիները եղել են պայքարի, մաքառումների, հերոսութեան, ստեղծագործ կեանքի ու նուաճումների տարիներ: Այդ նուաճումները չէին լինի առանց համահայկական միասնութեան ու ներուժի համախմբման: Այսօր կանգնած ենք անցած տարիների յաջողութիւններն ամրապնդելու, նոր մարտահրաւէրներին դիմակայելու հրամայականի առջեւ: Դրանցից ամենակարեւորը այս հանգրուանում Արցախի խնդրի կարգաւորման հայանպաստ հանգուցալուծումն է եւ հանրապետութեան անվտանգութեան ապահովումը: Այսօր պատեհ առիթ...




















