Այսպէս Ծնուեց Հայաստանի Հանրապետութիւնը. 1918-ի Մայիս
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ 1918-ի մայիսը, թուում էր, իր պատմական հայրենիքում հայ ժողովրդի գոյութեան վերջին ամիսն է: Oսմանեան զօրամասերը, անցնելով Ախուրեանն ու Արաքսը, յարձակւում էին Ղարաքիլիսայի, Բաշապարանի եւ Սարդարապատի ուղղութեամբ: Ոտքի էին ելել նաեւ Երեւանի նահանգի մահմետականները` թուրքերը, թաթարները, քրտերը: 1918-ի մայիսին Արարատեան բարեբեր դաշտը բոլոր կողմերից շրջապատուել էր թշնամիներով: «Կարինի ու Սարիղամիշի, Կարսի ու Ալեքսանդրապոլի անկումը, թուրքերի յարձակումը դէպի Արարատեան դաշտավայր...


















