Ազնաւուրը Մեծ Մարդ Էր, Հանճար. Ժերեմի Տելվերը` Հայաստանի, Ազնաւուրի Ու Միւզիքըլում Երգելու Մասին
ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ Նա ընդամէնը մէկ հայկական երգ երգեց ու այդ երգով կարողացաւ գրաւել աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի սրտերը: Ֆրանսացի պարիթոն, ֆրանսական Ազգային պահակագնդի երգչախմբի անդամ ժերեմի Տելվերը համահայկական սիրոյ արժանացաւ այն բանից յետոյ, երբ առասպելական Շարլ Ազնաւուրի հոգեհանգստի արարողութեան ժամանակ գեղեցիկ մեկնաբանութեամբ ներկայացրեց «Հայկական վալս» ստեղծագործութիւնը` չտիրապետելով հայերէնին: Տելվերը Հայաստանում է, Երեւանում մասնակցում է «Քեզ համար, Ազնաւո՛ւր» խորագրով համերգին` այստեղ ներկայացնելով հայերի սրտերը գերած...



















