Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազնաւուրը Մեծ Մարդ Էր, Հանճար. Ժերեմի Տելվերը` Հայաստանի, Ազնաւուրի Ու Միւզիքըլում Երգելու Մասին

Նոյեմբեր 6, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐԵԱՆ

Նա ընդամէնը մէկ հայկական երգ երգեց ու այդ երգով կարողացաւ գրաւել աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի սրտերը: Ֆրանսացի պարիթոն, ֆրանսական Ազգային պահակագնդի երգչախմբի անդամ ժերեմի Տելվերը համահայկական սիրոյ արժանացաւ այն բանից յետոյ, երբ առասպելական Շարլ Ազնաւուրի հոգեհանգստի արարողութեան ժամանակ գեղեցիկ մեկնաբանութեամբ ներկայացրեց «Հայկական վալս» ստեղծագործութիւնը` չտիրապետելով հայերէնին: Տելվերը Հայաստանում է, Երեւանում մասնակցում է «Քեզ համար, Ազնաւո՛ւր» խորագրով համերգին` այստեղ ներկայացնելով հայերի սրտերը գերած ստեղծագործութիւնը:

Ժերեմին անկեղծանում է` իր փոխարէն կարող էր լինել ցանկացած այլ երգիչ, որովհետեւ Ֆրանսայում բազում տաղանդաւոր արուեստագէտներ կան: Բայց բախտը ժպտաց հէնց իրեն: «Արմէնփրես»-ի հետ զրոյցում երգիչը պատմում է Հայաստան այցի, Շարլ Ազնաւուրի երգերի ու միւզիքըլում երգելու երազանքի մասին:

Համահայաստանեան Սէր` Մէկ Երգից Յետոյ

Չէի սպասում, որ երգից յետոյ նման արձագանգ կը լինի: Ֆրանսական ազգային պահակագնդի երգչախմբում բոլորս շատ զարմացանք նման արձագանգից, որովհետեւ պարզապէս մեր գործն էինք անում: Մենք Ֆրանսայում յաճախ ենք ելոյթ ունենում մեծ մարդկանց հրաժեշտի արարողութիւններին: Շատ կարճ ժամանակ ունէինք կազմակերպչական առումով ամէն ինչ հասցնելու համար: Մենք շատ կեդրոնացած էինք աշխատում ու, անկեղծ ասած, չէինք սպասում նման արձագանգի, աղմուկի, սիրոյ:

Սէր Երաժշտութեան Նկատմամբ

Ես երաժիշտների ընտանիքից չեմ: Սովորել եմ պատմութիւն եւ աշխարհաքաղաքականութիւն, դրանից յետոյ` ընդունուել երաժշտանոց, եւ իմ կեանքը փոխուել է: Երգել եմ տարբեր երգչախմբերում, յետոյ յայտ եմ ներկայացրել` երգելու Ֆրանսական Ազգային պահակագնդի երգչախմբում: Տղամարդկանց հոյակապ խումբ է, որը ղեկավարում են երկու կին: Մենք բազմաթիւ արարողութիւնների ենք մասնակցում, Ֆրանսայում համերգներ տալիս: Երբեմն ելոյթ ենք ունենում եւրոպական երկրներում:

Երբ փոքր էի, եւ ձայնասփիւռից երաժշտութիւն էր հնչում, միշտ ձայնակցում էի, երգում: Այդ թւում` նաեւ` Շարլ Ազնաւուրի երգերը: Բայց այդ ժամանակ դասական երաժշտութիւն չէի պարապում: Ֆրանսայում աւագ դպրոցում սովորելու տարիներին բացայայտեցի դասական երաժշտութիւնը: 20 տարեկան էի, երբ ընդունուեցի երաժշտա նոց, հիմա գրեթէ 34 տարեկան եմ:

Որեւէ գործիք չեմ նուագում: Իմ միակ գործիքը ձայնս է:

Ֆրանսական Ազգային Պահակագնդի Երգչախմբի Հնարաւոր Այցը Հայաստան

Ի հարկէ ես սիրում եմ դասական երաժշտութիւն, բայց սիրում եմ նաեւ Ճազ: Հայաստանի մշակոյթի նախարար Լիլիթ Մակունցի եւ Հայաստանում Ֆրանսայի դեսպան Ժոնաթան Լաքոթի հետ եղանք «Մեցցօ» ակումբում: Ուղղակի հիասքանչ էր: Ճազ շատ եմ սիրում, իմ տանն էլ շատ եմ ճազ երաժշտութիւն լսում, որովհետեւ այն շատ գեղեցիկ է:

Մենք Լիլիթ Մակունցի եւ Ժոնաթան Լաքոթի հետ քննարկել ենք ֆրանսական Ազգային պահակագնդի երգչախմբի` Հայաստանում հնարաւոր հիւրախաղերի կազմակերպումը: Մեր երգչախումբն այնքա՜ն գեղեցիկ երգացանկ ունի, յուսով եմ, որ մի օր կը կարողանանք այն ցոյց տալ հայ ունկնդրին: Ի հարկէ դա կապուած է մեծ ծախսերի հետ, որովհետեւ երգչախմբում 40 երգիչ է, գումարած` դաշնակահար, խմբավար, խմբավարի օգնական եւ այլք: Գիտեմ, որ հեշտ նախագիծ չէ: Բայց ես ցանկանում եմ իմ գործընկերներին ցոյց տալ Հայաստանը, որովհետեւ դուք հիանալի, ջերմ, բարի մարդիկ էք: Նրանք արժանի են տեսնելու այս ամէնը: Ազնաւուրի հոգեհանգստին միայն ես չէի երգում: Նրանք բոլորն ինձ հետ էին: Ես այսօր այստեղ մենակ եմ, եւ նրանք էլ պէտք է գան Հայաստան:

Երաժշտութիւնն Ու Արշաւները

Ես շատ եմ սիրում արշաւների մասնակցել, սարեր մագլցել, գեղեցիկ բնապատկերներ տեսնել: Ֆրանսան շատ գեղեցիկ երկիր է: Յուսով եմ` նաեւ Հայաստանում էլ արշաւների կը մասնակցեմ: Հայաստանի մշակոյթի փոխնախարար Տիգրան Գալստեանն ինձ հրաւիրել է իր հետ արշաւի: Յուսով եմ` կատակ չէր, որովհետեւ շատ եմ սիրում արշաւներ: Եւ յոյս ունեմ, որ կ՛իրականացնենք այդ գաղափարը, որովհետեւ այստեղ հիասքանչ բնապատկերներ կան: Բնաշխարհն ինձ ոգեշնչում է, ես շատ եմ սիրում լինել բնութեան գրկում:

Բացի այդ, շատ եմ սիրում ոչինչ չանել: Ուղղակի հանգստանալ գիւղում: Սիրում եմ հանդիպել ընկերներիս հետ: Ընկերներիցս շատերն են երաժիշտներ, յաճախ չենք հանդիպում, քանի որ մշտապէս շրջագայութիւնների մէջ ենք:

Ես վայելում եմ կեանքը: Կեանքն իրօք շատ կարճ է, պէտք է պարզապէս վայելել այն:

Ես ֆրանսացի եմ, սիրում եմ նաեւ համեղ սնուել, լաւ գինի ըմպել: Այստեղ պարզապէս հիանալի գինի խմեցի: Հայկական խոհանոցը շատ լաւն է, Գառնիում շատ համեղ խորոված համտեսեցինք:

Հայաստանում Հանդէս Գալը` Մեծ Պատիւ

Պէտք է ասեմ, որ այստեղ շատ բան չեմ հասցրել տեսնել: Բազում լրագրողների հանդիպեցի (ծիծաղում է): Ժամանակացոյցս յագեցած է բազում հանդիպումերով, փորձերով: Շատ կարճատեւ ճանապարհորդութիւն է: Արդէն հանդէս եմ եկել օփերային թատրոնում: Շնորհակալ եմ Հայկ Պետրոսեանին Շարլ Ազնաւուրին նուիրուած այս հիանալի համերգը կազմակերպելու համար:

Մեծ պատիւ է, որ ինձ հրաւիրել են, որովհետեւ, գիտէ՞ք, ես պարզապէս լաւ երգիչ եմ, բայց իմ երկրում այնքա՜ն լաւ երգիչներ կան: Ես ինձ շատ բախտաւոր եմ համարում, որ այստեղ եմ:

Բացայայտելով Ազնաւուրին

Ես շատ փոքր էի, երբ բացայայտեցի Շարլ Ազնաւուրին: Իմ մայրիկն ու հայրիկը շատ են լսել ֆրանսական երգեր, այդ թւում` Շարլ Ազնաւուրի գործերը: Ազնաւուրը կարծես եղել է իմ ընկերը: Ես երեք անգամ հեռուից տեսել եմ նրան, բայց անձնապէս չեմ ճանաչել: Բայց ես նրա երկրպագուն եմ եղել:

Շատ սիրելի երգեր ունեմ նրա երկացանկից` Լա Պոէմ, Լա Մամա-ն, Մուրիր տ՛էմէ, Իէր անքոր-ը Գիտէ՞ք, այնքա՜ն շատ են: Ազնաւուրը մեծ մարդ էր, հանճար, այնքա՜ն երգեր ունի գրած:

Միւզիքըլում Երգելու Երազանք

Քանի որ ես դասական երգիչ եմ, շատ եմ երգում նաեւ օփերային ստեղծագործութիւններ: Յաջորդ ամիս երգելու եմ Փարիզի «Օփերա քոմիք»: Յոյս ունեմ, որ  մի օր Պրոտուէյի որեւէ միւզիքըլում կ՛երգեմ: Երեւի, սա իմ երազանքն է:

Լուսանկարները` Տաթեւ Դուրեանի

 

Նախորդը

Ստացուած Գիրքեր. «Հայ Բժիշկներուն, Ատամնաբուժներուն Եւ Դեղագործներուն Ոդիսականը Հայկական Ցեղասպանութեան Ընթացքին» (Հեղինակ` Բժիշկ Կարպիս Հարպոյեան)

Յաջորդը

«Մենք` Որպէս Առաջնորդարան Եւ Լիբանանահայութիւն, Վերադասաւորումի, Վերաորակաւորումի Եւ Մեր Ուժերը Հաւաքելու Մարտահրաւէրին Դիմաց Կը Գտնուինք» Հաստատեց Նարեկ Արքեպիսկոպոս

RelatedPosts

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը
Անդրադարձ

Իրան-Իսրայէլ 12-Օրեայ Հակամարտութիւնը Եւ Ազրպէյճանի Հնարաւոր Ներգրաւուածութիւնը

Օգոստոս 19, 2025
Նոր Գիրքերու Հետ.  ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի`  Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927  (Հեղինակ Յարութ Չէքիճեան)
Անդրադարձ

Նոր Գիրքերու Հետ. ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ. 1918-1927 (Հեղինակ Յարութ Չէքիճեան)

Օգոստոս 19, 2025
Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր
Անդրադարձ

Համազգայինի Ուսանողական Հաւաք (Ֆորում) 2025` Նոր Փորձառութիւններ, Հարուստ Ծրագիր

Օգոստոս 18, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?