Հիմա Քոչարի՞, Թէ՞ Եալլը
ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ Լրատուամիջոցներից տեղեկացանք, որ 2018 թ. նոյեմբերի 28-ին հայկական ժողովրդական հանրայայտ պարը` քոչարին, որպէս Նախիջեւանի ազգային խմբակային պար, ընդգրկուել է ԵՈՒՆԵՍՔՕ-Ի անյապաղ պաշտպանութեան կարիք ունեցող ոչ նիւթական մշակութային ժառանգութեան ցանկում (գրանցուել է եալլը անունով` փակագծում` քոչարի, թենզերէ. Yalli (Kochari, Tenzere), traditional group dances of Nakhchivan): Ինչպէս տեսնում ենք, այն գրանցուել է որպէս Նախիջեւանի աւանդական խմբային պար: Հայկական կողմից առայժմ...



















