«Մարդասէրների» Խարանուած Ճակատը…
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ «Ալիք» Օրաթերթի Գլխաւոր Խմբագիր Արտաքին ճակատում.- -44-օրեայ պատերազմի ողջ ընթացքում բազմաթիւ էին Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների բողոք-պահանջի այն ցոյցերը, որոնք կատարւում էին ՄԱԿ-ի, Եւրոմիութեան, ԱՄՆ-ի, Անգլիայի եւ այլ երկրների դեսպանատների առջեւ: Հայ ցուցարարները պահանջում էին այդ ներկայացուցչութիւններից, որպէսզի վերջիններս ինչ-որ կերպ սաստեն կամ նուազագոյնը բողոքարկեն ու դատապարտեն ազրպէյճան-թուրքական պատերազմական տարատեսակ ոճիրները՝ յատկապէս խաղաղ բնակչութեան նկատմամբ: Վերոգրեալ դեսպան-ներկայացուցիչները ինչպէս...




















