Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Արցախի Հետ, Արցախի Համար. ՀՕՄ-ը Հաւատարիմ Է Իր Առաքելութեանը

February 24, 2021
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Պատերազմից յետոյ առաջին անգամ եմ Արցախ այցելել, որպէսզի տեղում ծանօթանանամ իրավիճակին, զօրակցութիւնս յայտնեմ Հօմ-ի Արցախի միաւորին, արցախցիներին, նաեւ իրականացուող մի շարք ծրագրերի հետ կապուած հարցեր քննարկեմ: Այս մասին  «Ապառաժ»-ի հետ զրոյցում նշել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Համեստ Սասունեանը:

«ժողովրդիս հետ, ժողովրդիս համար»: Այս կարգախօսին հաւատարիմ Հայ օգնութեան միութիւնը, ինչպէս պատերազմի օրերին, այնպէս էլ հիմա թիկունք է կանգնում արցախցուն: Այդ օրերին կեանքի կոչեցինք 7-8 ծրագրեր, որոնք դեռեւս ընթացքի մէջ են: Իմ այցը նաեւ ծրագրերը միասին քննարկելու, պարզաբանելու, հունի մէջ դնելու նպատակ ունի», ասել է Համեստ Սասունեանը:

Արցախում գտնուելու օրերին Համեստ Սասունեանը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինի անդամ Շաղիկ Մարուխեանի հետ հանդիպում է ունեցել ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների հետ, այցելել ՀՕՄ-ի «ՍՕՍԷ» մանկապարտէզները:

Նախքան պատերազմը` ՀՕՄ-ը Արցախում 8 մանկապարտէզ ունէր, ներկայումս դրանցից չորսն են գործում, միւսները մնացել են թշնամու վերահսկողութեան տակ: «Այցելեցինք Ակնաբերդի, Խնձիրստանի, Աշանի եւ Ստեփանակերտի «Սօսէ» մանկապարտէզներ: Այդ մանկապարտէզների սաները  մեզ յոյս, շունչ, արեւ ներշնչեցին: Մի երեխայի հարցրեցինք` ի՞նչ ես ուզում դառնալ, ասում է` «թուրք», զարմացանք, ինչո՞ւ: Երեխան պատախասխանեց` «որ հետ բերեմ մեր գիւղերը», պատմում է Համեստ Սասունեանը:

ՀՕՄ-ի ԿՎ-ի վարչութեան անդամի խօսքով, կացութիւնը ծանր է, բայց, ինչպէս միշտ, աշխարհի բոլոր ՀՕՄ-ուհիները, հայերը Արցախի կողքին են:

ՀՕՄ-ը թիկունք է կանգնում զոհուած զինծառայողների ընտանիքներին` հովանաւորելով հերոսների սերունդներին:

ՀՀ-ում աւելի քան 13.000 տեղահանուած արցախցու աջակցեց` հագուստ, տաք ճաշ, առողջապահական պարագաներ, դեղորայք, սնունդ տրամադրելով:

Արցախցի ընտանիքների ծանր ընկերային դրութիւնը մեղմելու համար կեանքի կոչեցին «Թիկունք կանգնենք արցախցի ընտանիքին» ծրագիրը` 1000 ընտանիքի 4 ամիս տրամադրելով 250 ԱՄՆ դոլար: Ծրագրի հիմնական նպատակը ցուրտ ամիսներին ընտանիքի հոգսերը թեթեւացնելն է:

Արցախում հանդիպում է կայացել նաեւ ԱՀ աշխատանքի, ընկերային եւ բնակարանային հարցերի նախարար Մանէ Թանդիլեանի հետ: Հանդիպմանը ներկայ էին ՀՕՄ-ի Արցախի միաւորի վարչութեան անդամները, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահագն Դադայեանը: «ծրագրերի մասին կարծիքների փոխանակում եղաւ Մանէ Թանդիլեանի հետ, քննարկեցինք հետագայ համագործակութեանն առնչուող հարցեր», նշել է Համեստ Սասունեանը:

Համեստ Սասունեանի խօսքով, պարտուած վիճակը ազդել է բոլորի վրայ, բայց կոչ է անում չյուսալքուել: Յուսով է, որ այս ամէնը ժամանակաւոր է եւ յետ կը վերադարձնենք պայծառ Շուշին, Հադրութը եւ միւս տարածքները:

 

 

 

 

 

Նախորդը

«Հորիզոն»-ի Խմբագրական. Հայրենատէր Կուսակցութիւնը (ՀՅԴ 130-ամեակին Առիթով)

Յաջորդը

Առանց Նիկոլ Հայաստան

RelatedPosts

Հայաստան Ուխտագնացութեան Ժամանակ Հռոմի Պապը Ցեղասպանութեան Հարցով Հետեւեցաւ Իր Սրտի Կանչին, Ոչ Թէ Խորհրդատուներուն
Անդրադարձ

Թրքական Հետազօտական Կեդրոնը Բազմիցս Գովաբանած Է Փաշինեանը Եւ Քննադատած` Սփիւռքը

October 27, 2026
Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը
Անդրադարձ

Չորրորդ Դասարանի Գծագրութենէն Մինչեւ Արարատի Գագաթը

October 26, 2026
Ուրուագիծ Դիմանկարի Համար Պարոյր Աղպաշեան /Պէյրութ, 1945/ Ծննդեան 80-Ամեակի Առթիւ
Անդրադարձ

Դէպի Ո՞ւր Ընթանալու Ճամբուն Վրայ. Լիբանանը` Իր Արտաքին Թէ Ներքին Օրինակարգերով

October 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.