Արեամբ Եւ Պողպատով. 1918 Մայիս 28
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ Մութն էր պատել հայոց աշխարհին, Եղեռն ու օրհաս` պարուրել նրան, Փոթորիկները մռնչում էին, Երկունք էր ապրում յոյսերի հսկան: Պահերը հապճեպ խուսափում էին, Հրանօթները` ոռնում մահերգանք, Լեռների վրայ թափով անմեկին Կռիւն էր շիկնում, կռիւն էր անկանգ: Եւ քարէ մարդիկ, քարէ սրտերով, Քարէ սրտերով ու կամքով քարէ, Հայոց լեռներում կռանում էին Կեանքի ու մահուան երգը մետաղէ... Աշխարհանցում էր անծիր քաոսում,...




















