Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Որպէս ԼՂ Հակամարտութեան Միջնորդներ` ԱՄՆ-ն, Ֆրանսան Եւ Ռուսաստանը Պարտաւոր Են Դիւանագէտների Միջոցով Դիտորդի Կարգավիճակ Պահանջել Պաքուից

Մայիս 22, 2025
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Հրայր Պալեանը, որ աւելի քան երեք տասնամեակ աշխատել է միջազգային հակամարտութիւնների կարգաւորման ուղղութեամբ, գրում է, որ դիւանագիտական դիտորդների ներկայութիւնը կարող է զսպել  անարդարացի դատավարութիւններն Ազրպէյճանում: Հրայր Պալեանի` «Ինձ արդար դատէք». Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարը դատւում է Ազրպէյճանում յօդուածը հայերէն:

«ԱՊԱՌԱԺ»

«Դատէք ինձ արդար, հրապարակային, բացայայտ… միջազգային լրագրողների եւ դիտորդների ներկայութեամբ», այս մասին յայտարարել է Պաքւում ապօրինի դատուող քաղբանտարկեալ Ռուբէն Վարդանեանը: «Այս շոու դատավարութեամբ դատական համակարգին մի՛ ծաղրէք»,  նշել է Ռ. վարդանեանը, որ փաստացի եղել է Լեռնային Ղարաբաղի պետնախարարը, գերեվարուել է 2023 թուականի սեպտեմբերին, երբ ազրպէյճանական զօրքերը ներխուժել են ինքնավար շրջան, կալանաւորել նրան ու ընտրուած այլ պաշտօնեաների եւ տեղահանութեան ենթարկել 120.000 հայերի: Նախկինում գերեվարուած հայերի հետ մէկտեղ` մարդու իրաւունքների նախկին պաշտպանը, բարերարը եւ բանկիրը դատւում է շինծու մեղադրանքներով եւ շաբաթներ անցկացրել է հացադուլի մէջ:

Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ հնարաւոր խաղաղ համաձայնագրի մասին վերջին հաղորդագրութիւններում ոչ մի խօսք չկայ այս քաղբանտարկեալների ճակատագրի մասին: Դատավարութիւնն ընթանում է փակ զինուորական դատարանում` առանց ընտրուած փաստաբանների հասանելիութեան: Միայն Ժընեւում տեղակայուած Կարմիր խաչի միջազգային կոմիտէն (ԿԽՄԿ) հնարաւորութիւն ունէր այցելելու հայ պատանդներին: Մարտի 5-ին ԿԽՄԿ-ն արտաքսուեց Ազրպէյճանից, ԿԽՄԿ-ն հայ պատանդների միակ պատահական կապն էր իրենց ընտանիքների հետ:

ԿԽՄԿ-ի արտաքսումից յետոյ եւ դատավարութիւններին վերահսկելու իրաւունք ունեցող այլ դիտորդների կամ լրագրողների բացակայութեան դէպքում, Միացեալ Նահանգների, ԵՄ անդամ երկրների եւ Ազրպէյճանում հաւատարմագրուած այլ երկրների դիւանագիտական ներկայացուցիչները պատասխանատուութիւն են կրում դատավարութիւնները դիտելու իրաւունք պահանջելու: Դիւանագիտական  դիտորդները կարող են գոնէ զսպել տեղի ունեցող կոպիտ անարդարութիւնը: Որպէս Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան միջնորդներ` յատուկ պատասխանատուութիւն են կրում ԱՄՆ-ն, Ֆրանսան եւ Ռուսաստանը:

Բռնի տեղահանման ժամանակ պատանդառուած ութ ընտրուած պաշտօնեաները հետախուզման մէջ են եղել իբր «ահաբեկչութեան» համար, մի եզր, որը թոյլ է տալիս ժխտելու մարդու իրաւունքները: Աւելացուել են այլ մեղադրանքներ, այդ թւում` «յարձակում», «ցեղասպանութիւն», «զինուորական կողոպուտ»: Նրանք ձերբակալուեցին, նուաստացուեցին հանրութեան առաջ եւ բանտարկուեցին Պաքուի բանտերում տասնհինգ այլ հայ ռազմագերիների եւ քաղաքացիական տղամարդկանց հետ` շինծու մեղադրանքներով պատանդ պահուած: Այս պատանդների միակ «յանցանքը» նրանց հայ լինելն է:

Հայերով բնակեցուած Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ազրպէյճանից դուրս է եկել 1991 թուականին` Խորհրդային Միութեան փլուզումից անմիջապէս առաջ: 1994-ին զինադադարը վերջ դրեց Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ եռամեայ արիւնալի պատերազմին, եւ վիճելի տարածքն ինքնակառավարւում էր մինչեւ 2023 թուականի սեպտեմբերի Ազրպէյճանի յարձակումը: Այս յարձակմանը նախորդել էր շրջափակումը: Ինը ամիս շարունակ բազմաթիւ կառավարութիւններ, Արդարադատութեան միջազգային դատարանը եւ այլ կառոյցներ յորդորում էին Ազրպէյճանին` վերջ տալ դրան: Ազրպէյճանն անպատժելիօրէն անտեսեց նրանց: Արդարդատութիւնը մարդու հիմնական իրաւունքն է, որը ճանաչուած է Մարդու իրաւունքների համընդհանուր հռչակագրում` ընդունուած ՄԱԿ-ի անդամ բոլոր պետութիւնների կողմից: Իրաւունքը վերահաստատուել է իրաւաբանօրէն պարտադիր պայմանագրերում, այդ թւում` Քաղաքացիական եւ քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագիրը, որը Ազրպէյճանը ստորագրել է 1992թ.-ին:

Միջազգային այս պարտաւորութիւնները պահանջում են, որ իւրաքանչիւր ոք, որ կալանաւորուած է կամ ենթարկւում է քրէական մեղադրանքի, օգտուի իր ընտրած փաստաբան ունենալու իրաւունքից` պաշտպանելու իր իրաւունքները եւ աջակցելու նրանց պաշտպանութեանը: Բացի այդ` արտաքին աշխարհ մուտքը էական երաշխիք է մարդու իրաւունքների խախտումներից, ինչպիսիք են խոշտանգումները կամ վատ վերաբերմունքը, ինչը կենսական նշանակութիւն ունի արդար դատավարութեան համար: Հանրային լսումների իրաւունքը երաշխաւորում է դատական գործընթացի արդարութիւնը:

Պաքուի 23 քաղբանտարկեալներին այդ իրաւունքներից ոչ մէկը չի տրւում: 1991 թուականին Ազրպէյճանն անկախութիւն ձեռք բերելուց ի վեր այդ երկրում մարդու իրաւունքների առումով սարսափելի իրավիճակը դարձել է միջազգային անհանգստութեան եւ դատապարտման առարկայ: Ոչ կառավարական կազմակերպութիւնների, ինչպիսիք են Human Rights Watch-ը եւ Amnesty International-ը, միջկառավարական կառոյցների, ինչպիսիք են Մարդու իրաւունքների եւրոպական դատարանը եւ ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհուրդը, եւ կառավարութիւնների, այդ թւում` ԱՄՆ-ն, Գերմանիայի, Քանատայի եւ Միացեալ Թագաւորութիւնը: Ազրպէյճանի մօտ 200 սեփական քաղաքացիներ, քաղբանտարկեալներ կալանաւորուել են կամայականօրէն եւ ենթարկուել խոշտանգումների:

Ազրպէյճանում դատարանների անկախութիւնը խիստ կասկածելի է, իսկ դրանց անաչառութիւնը եւս լաւագոյն դէպքում` կասկածելի: Հայատեացութիւնը դարձել է պետական քաղաքականութիւն, պետական պաշտօնեաները հայերին անուանում են «քաղցկեղային ուռուցք», որը պէտք է վերացնել: Նման թունաւոր միջավայրում Վարդանեանի կամ Պաքւում գտնուող հայ բանտարկեալներից ոեւէ մէկի արդար դատավարութիւն ակնկալելը շատ հեռու է, սակայն դատավարութիւնների դիւանագիտական դիտորդները կարող են գոնէ օգնել մեղմելու հայ պատանդների իրաւունքների կոպիտ խախտումները:

Նախորդը

Առցանց Լոյս Տեսաւ Յարութ Չէքիճեանի «ՀՄԸՄ-ի Գործունէութիւնը Մայր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետութեան Մէջ, 1918-1927» Պատմութեան Հատորը

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի Մեծ-ը` Փեփէ Մուխիքա

RelatedPosts

Հայրենիքի  Հաւատքը  Պահապան   Մեր Ինքնութեան
Անդրադարձ

Փաշինեանի «Իրական Հայաստան» Գաղափարախօսութիւնը- Ի՛նչ Է Եւ Ի՛նչ Չէ

Յուլիս 12, 2025
Սեդա Մարկոսեան-Խտըշեանի «Մեր Տունը» Գիրքին   Յառաջաբանի Փոխարէն
Անդրադարձ

Սեդային Տան Երդիքին Տակ

Յուլիս 12, 2025
Բացարձակապէս Մերժելի Է Փաշինեանի Կողմէ Արցախի Յանձնումը Ազրպէյճանին
Անդրադարձ

Փաշինեան Հատեց Բոլոր Կարմիր Գիծերը. Անոր Օրերը Հաշուըւած Են

Յուլիս 12, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?